Armenian ARMSCII Armenian
Կ-1054-22.04.2025-ՏԵ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-233-Ն օրենքի (այսուհետ՝ Oրենք) 4-րդ հոդվածում «կաբոտաժային փոխադրում» պարբերությունը «տրանսպորտային միջոցով» բառերից հետո լրացնել «այլ պետության փոխադրողի կողմից» բառերով:
 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը «սահմանված դեպքերի» բառերից հետո լրացնել «կամ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող կաբոտաժային փոխադրումների: Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գրանցված փոխադրողները Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ կարող են իրականացնել միայն ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջպետական փոխադրումն ավարտելուց հետո: Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների փոխադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կաբոտաժային փոխադրումներ իրականացնելու պահանջները հաստատվում են լիազոր մարմնի կողմից:» բառերով եւ նախադասություններով:

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: