Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1051-18.04.2025-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ նոր խմբագրությամբ.

«ա) ջրային ռեսուրսների օգտագործումը՝ ջրային համակարգերի միջոցով, եւ ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն՝ բացառությամբ մինչեւ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-5 օրենքի ուժի մեջ մտնելը արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային եւ գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերի, եթե արգելոցի տարածքից ջրառ իրականացնելուց բացի ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ.» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: