Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի» բառերը փոխարինել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի» բառերով:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը «քանդման մասին» բառերից առաջ լրացնել «Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից ընդունված միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը «Տնտեսական մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքով նախատեսված կարգով հարկադիր կատարման ուղարկելու մասին դիմումը,» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից: