Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-825-14.03.2006-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-135-Ն) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ մասերով`

5. Հայաստանի Հանրապետություն, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ (կանոնավոր, ոչ կանոնավոր չարթերային) իրականացնող օդանավեր շահագործող ընկերություններին (ավիաընկերություններին) մատուցվող հետեւյալ ավիացիոն ծառայությունների փողային գնանշումները կարող են կատարվել արտարժույթով`

ա) օդանավերի ուղեկցման ծառայություններ, թռիչք, վայրէջք եւ լուսավորմամ, կանգառների կառավարման, շարժական եւ մեխանիկական սանդուղքների ներդրման եւ գործարկման, տելեսկոպ կամուրջի, օդանավերի վերգետնյա սպասարկման ծառայություններ (այդ թվում` օդանավեր քարշակելու ծառայություն),

բ) ուղեւորի, ուղեբեռի, բեռի եւ փոստի վերգետնյա սպասարկում եւ հաշվառում,

գ) ավիացիոն անվտանգության եւ օդանավերի պահպանման ծառայություններ,

դ) օդանավերի կոմունալ ծառայություններ,

ե) վառելիքի եւ հեղուկների մատակարարում,

զ) հատուկ անիվավոր փոխադրամիջոցներով մատուցվող ծառայություններ,

է) ՀՀ օդային տարածքով անցնող միջազգային օդային մայրուղիներով տարանցիկ եւ ՀՀ օդանավակայաններ չվերթող օդանավերին մատուցվող աերոնավիգացիոն ծառայություններ,

ը) ՀՀ օդանավակայանների 20 կմ շառավիղով շրջակայքում իրականացվող թռիչք-վայրէջքի փուլում մատուցվող աերոնավիգացիոն սպասարկման ծառայություններ:

Սույն կետում նշված դեպքում ավիացիոն ծառայությունների դիմաց վճարումները ոչ ռեզիդենտ ավիացիոն ընկերությունների կողմից կարող են կատարվել արտարժույթով:

7. Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետությունից կամ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով չվերթներ իրականացնող օդանավեր շահագործող ընկերությունների կողմից մատուցվող ուղեւորների, բեռի եւ փոստի փոխադրման ծառայությունների  փողային գնանշումները համակարգչային բազայում կարող են իրականացվել արտարժույթով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: