Հոդված 2. Օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը «ածանցյալ գործիք» բառերից հետո լրացնել «կամ կրիպտոակտիվ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 269-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 269. Արժեթղթերի կամ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը»:
Հոդված 4. Օրենսգրքի 269-րդ հոդվածի 1-ին մասը «գնային չարաշահումը» բառերից հետո լրացնել «կամ «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով նախատեսված՝ կրիպտոակտիվների շուկայում գնային չարաշահումը» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: