Armenian ARMSCII Armenian
Կ-101914-05.03.2025-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» 2017 թվականի հունիսի 9-ի ՀՕ-96-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «ծառայողական տեղեկություններ,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ծառայողական տեղեկություններ,» բառերով.

2) 3-րդ մասի «Կենտրոնական դեպոզիտարիան եւ արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող այլ անձինք, » բառերը փոխարինել «Կենտրոնական դեպոզիտարիան, արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստրի վարման իրավունք ունեցող եւ կրիպտոակտիվների պահառություն իրականացնելու իրավունք ունեցող այլ անձինք,» բառերով:

Հոդված 2. Օրենքի 26.1-ին հոդվածի 7-րդ մասը «ծառայողական տեղեկություններ,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված ծառայողական տեղեկություններ,» բառերով:

Հոդված 3. Օրենքի 40.1-ին հոդվածի 4-րդ մասը «ծառայողական տեղեկություններ,» բառերից հետո լրացնել ««Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված ծառայողական տեղեկություններ,» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը: