Armenian ARMSCII Armenian
Կ-101911-05.03.2025-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 6.2-րդ մասում «11-րդ, 12-րդ, 13-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ ենթակետերով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի «6. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.
 
«14. Կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցում՝
ըստ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով
սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների տեսակների
ԿԲ - - - - - Հ -»:

 Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: