Armenian ARMSCII Armenian
Կ-10195-05.03.2025-ՖՎ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի  նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի 6-րդ հոդվածի 9-րդ մասը «ռեպո պայմանագրերի գծով վճարումները (փոխանցումները)» բառերից հետո լրացնել «, «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված արտարժույթին կցված թոքենների գնանշումը, դրանց ձեռքբերման եւ մարման ժամանակ վճարումները» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: