Armenian ARMSCII Armenian
Կ-1014-25.02.2025-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տրանսպորտի մասին» 1998 թվականի փետրվարի 3-ի ՀՕ-201 օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Կառավարությունը տրանսպորտի առանձին տեսակներով իրականացվող   ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացման նպատակով կարող է նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաեւ ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հաստատել աջակցության ծրագրեր:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: