Armenian ARMSCII Armenian
Կ-10133-21.02.2025-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի

ՀՕ-186 օրենքի 19.5-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 19.5. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու համար լիցենզիա տալու եւ այն վերաձեւակերպելու համար պետական տուրքի դրույքաչափերը».

2) 1-ին մասի «500-ապատիկի» բառը փոխարինել «3000-ապատիկի» բառով:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: