Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի 81-րդ հոդվածի 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «պետական վերահսկողական ծառայության» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչապետի որոշման ընդունումից հետո՝ եռամսյա ժամկետում:
2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը բյուջեի կատարման հսկողության շրջանակներում սկսված ստուգումների վրա տարածվում են մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործած կարգավորումները: