Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 5.1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5.1. Շահութահարկի վճարումից ազատվում են ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողները՝
1) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինների մասով.
2) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերի՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.
3) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերից մինչեւ այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձեւով ստացված եկամուտների մասով.
4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսների կամ մարելիս զեղչի ձեւով ստացված եկամուտների մասով.
5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերի՝ մինչեւ այդ պարտատոմսերի մարումը օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.
6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերի՝ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ օտարումից, մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ այլ արժեթղթերով փոխանակումից կամ մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարվող նման այլ գործարքներից ստացված եկամուտների մասով.
7) 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ռեզիդենտ իրավաբանական անձին տրամադրած փոխառության գծով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հաշվետու ժամանակահատվածներին վերաբերող եկամուտների մասով, պայմանով, որ տվյալ փոխառությունն ամբողջությամբ ֆինանսավորվել է համարժեք պայմաններով թողարկված պարտատոմսերի տեղաբաշխման շնորհիվ ու հանդիսանում է այդ պարտատոմսերի ապահովման միջոց, իսկ այդ պարտատոմսերը Հայաստանի Հանրապետությունում գործող կարգավորվող շուկայում թույլատրված են առեւտրին:»:
Հոդված 2. Օրենսգրքի 149-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) բաժնետոմսերի մասով 2020 թվականի մարտի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված շահաբաժինները.».
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ եւ 6-րդ կետերով.
«5) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) մինչեւ 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերից մինչեւ այդ պարտատոմսերի մարումն ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց.
6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) 2025 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ցուցակված (առեւտրին թույլատրված) պարտատոմսերից մինչեւ 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ստացված տոկոսները կամ մարելիս զեղչի ձեւով ստացվող եկամուտները, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչեւ մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:».
3) 2-րդ մասի 4-րդ կետի «ֆոնդային բորսայում ցուցակված» բառերը փոխարինել «ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակված (առեւտրին թույլատրված)» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 363-րդ հոդվածի 5-րդ մասում «դ-ժե» բառերը փոխարինել «դ-իա» բառերով:
Հոդված 4. «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» 2020 թվականի հունվարի 24-ի ՀՕ-82-Ն օրենքի 6-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կիրառվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ: