Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-796-08.02.2006-ՖՎ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում /30 ապրիլի 1996 թ. ՀՕ-55` այսուհետ Օրենք/ կատարել հետեւյալ լրացումը.

օրենքի 27-րդ հոդվածը «պահից» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով `

«բացառությամբ 15-րդ հոդվածի 5.2 եւ 5.3-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2006 թվականի հոկտեմբերի 1-ից:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով`

քանի որ ծխախոտի արտաքին գովազդը արգելելու վերաբերյալ դրույթը ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2005 թվականի նոյեմբերի վերջին , իսկ գովազդ տեղադրող տնտեսվարող սուբյեկտների կողմից այդ ժամանակահատվածում արդենիսկ առկա են եղել 2006 թվականի համար կնքված պայմանագրեր, հետեւաբար, կառաջանան պրոբլեմներ պայմանագրերի լուծման հետ: Դրանք բացառելու նպատակով արտաքին գովազդի արգելման ժամկետը ներկայացված նախագծով առաջարկվում է սահմանել 2006 թվականի հոկտեմբերի 1-ը: Միաժամանակ առաջարկվում է փոփոխել նաեւ արտաքին գովազդի տեղադրման տեղական տուրքի դրույքաչափը, սահմանելով այն բարձր, ինչը, մեր կարծիքով, համահունչ է Հայաստանի Հանրապետության տարածքում որդեգրված ծխախոտի օգտագործման դեմ պայքարի քաղաքականությանը: