Հոդված 2. 5-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.
«11.1) կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի հաստատումը.»:
Հոդված 3. Օրենքը լրացնել նոր՝ 16.1-ին հոդվածով.
«Հոդված 16.1 ԿԵՐԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄՈՒՄԸ, ՄԵՐԺՈՒՄԸ, ԿԱՍԵՑՈՒՄԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Հայաստանի Հանրապետությունում թույլատրվում է կերային հավելումների արտադրությունը, ներմուծումը, պահպանումը, բաշխումը, իրացումը եւ կիրառումը, եթե դրանք գրանցված են Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարությունում:
2. Կերային հավելումների պետական գրանցումը, մերժումը, կասեցումը եւ դադարեցումը իրականացվում է Կառավարության սահմանած կարգի համաձայն:
3. Կերային հավելումների պետական գրանցման համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» օրենքին համապատասխան:»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում: