Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-788-01.03.2024-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության  մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ-143-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասը՝

1) 20-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«20) անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթուղթ՝ անասնաբուժական սերտիֆիկատ, անասնաբուժական վկայական, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, որակի եւ անվտանգության կառավարման համակարգի սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, համապատասխանության հայտարարագիր, պետական գրանցման վկայական.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22-ին եւ 23-րդ կետերով.

«22) վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման  թույլատվական փաստաթղթեր՝  անասնաբուժական սերտիֆիկատ, բուսասանիտարական հավաստագիր, անվտանգության սերտիֆիկատ, առողջության սերտիֆիկատ, օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ, համապատասխանության տեղեկանք, բուսասանիտարական կարանտին հսկողության (վերահսկողության) ակտ, պեստիցիդների ու ագրոքիմիկատների եզրակացություն.

23) սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում ազգային ռեֆերենս լաբորատորիա` ազգային հավատարմագրում ունեցող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում ռեֆերենսային գործառույթներ իրականացնելու  համար լիազորված փորձարկման լաբորատորիա:»:

3) 2-րդ մասի 9-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի,» բառերը.

4) 2-րդ մասի 10-րդ կետում բույսերի պաշտպանության միջոցների եւ պարարտանյութերի» բառերը փոխարինել «պեստիցիդների եւ ագրոքիմիկատների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5.1-ին հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով.

«2. Համապատասխան նախարարությունը՝

1) իրականացնում է կերային հավելումների գրանցումը, մերժումը, կասեցումը եւ դադարեցումը.

2) իրականացնում է կերային հավելումների ռեեստրի վարումը:»:

Հոդված 3. Օրենքի 5.2-րդ հոդվածի 3-րդ մասի՝

1) 6-րդ կետում «թույլտվություն» բառից հետո լրացնել «,վերահսկվող ապրանքների ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման  թույլատվական փաստաթղթեր» բառերը:».

2) 32-րդ կետից հանել «բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի,» բառերը.

3)  33-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի  3-րդ մասում. «որին նշանակում է Կառավարությունը» բառերը փոխարինել «որին լիազորություններ տրվում, կասեցվում կամ դադարեցվում են Կառավարության  սահմանած կարգով» բառերով:

 Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում.»:

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Օրենքով սահմանված վտանգավոր համարվող, ինչպես նաեւ ըստ անհրաժեշտության լաբորատոր փորձաքննության արդյունքում վտանգավոր համարված սննդամթերքը շուկայից հետ է կանչվում եւ ոչնչացվում կամ օգտահանվում է Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «կամ ստուգման ակտի ընդունումը» բառերը:

Հոդված 8.   Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նախատեսվող մի շարք փոփոխությունները պայմանավորված են կերի անվտանգության, բուսասանիտարիայի ոլորտներում վերահսկողությունը առավել արդյունավետ դարձնելու նպատակով՝ պետական վերահսկողության շրջանակներում ավելացնել վերահսկողական գործիքները՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում չգրանցված, պիտանիության ժամկետն անցած, մակնշմանը ներկայացվող պահանջների խախտումներով, ինչպես նաեւ նմուշառման եւ լաբորատոր փորձաքննության արդյունքում սահմանված պահանջներին ազդող նյութի պարունակության անհամապատասխանության դեպքում` պեստիցիդների եւ ագրոքիմիկատների իրացման (վաճառքի) կասեցում, սահմանել  վերահսկվող ապրանքների  ներմուծման, արտահանման եւ տարանցիկ փոխադրման դեպքում լիազոր մարմնի կողմից իր իրավասության շրջանակներում տրամադրվող թույլատվական փաստաթղթերի ամբողջական ցանկը, սահմանել նաեւ ազգային ռեֆերենս լաբորատորիայի հասկացությունը եւ խմբագրել անվտանգությունը հիմնավորող ուղեկցող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաեւ տարընկալումներից խուսափելու համար անհարժեշտ է օրենքից հանել բույսերի պաշտպանության միջոցների, պարարտանյութերի բառերը, քանի որ արդեն իսկ կա սահմանված պեստիցիդներ եւ ագրոքիմիկատներ բառերը: Միաժամանակ նախագծով առաջարկվում է սահմանել ռիսկի գնահատման գիտական կենտրոնի, լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը՝ կարգավորելով առկա օրենսդրական բացը: Անհրաժեշտ է նաեւ ամրագրել կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման, ինչպես նաեւ   կերային հավելումների  ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները եւ վերը նշված  լիազորությունները վերապահել սննդամթերքի եւ կերի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում քաղաքականությունը մշակող համապատասխան նախարարությանը: Վերը նշված նախագծին զուգահեռ անհրաժեշտ է փոփոխություն եւ լրացումներ կատարել նաեւ «Կերի մասին» օրենքում՝ սահմանելով լիազորող նորմ՝ կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի հաստատման վերաբերյալ, ինչպես նաեւ անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել վերը նշված օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը, քանի որ հակասում է օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասին 2-րդ կետին: Համաձայն Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին եւ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու միասնական կարգի մասին» հիմնադրույթի 3.13-րդ կետի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում անասնաբուժության մեջ կիրառման համար դեղամիջոցների եւ կերային հավելումների ներմուծումը, փոխադրումն ու օգտագործումն իրականացվում են դրանց՝ անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից գրանցման պայմանով, սակայն Հայաստանի Հանրապետությունում  կերային հավելումների համար պետական գրանցում իրականացնող մարմնի բացակայության պարագայում տվյալ պահանջի կիրառումը հնարավոր չի իրագործել: Այս համատեքստում ներկայումս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից կերային հավելումներ ներմուծողներին ներմուծման թույլտվություն չի տրվում, քանի որ բացակայում է կերային հավելումների գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգը, ինչի հետեւանքով տնտեսավարողները ունենում են  ֆինանսական խնդիրներ, ինչպես նաեւ հարկ է նշել, որ տվյալ ապրանքատեսակները կենսական նշանակություն ունեն կենդանիների կերակրման համար, իսկ չներմուծելու դեպքում կունենան իրենց բացասական հետեւանքները, հետեւաբար ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը հրատապ է եւ անհետաձգելի: Օրենքների նախագծերի ընդունումից հետո օրենքով կտրվի լիազորություն թե, որ մարմինն է իրականացնելու կերային հավելումների գրանցումը եւ ռեեստրի վարումը: Ներկայումս մշակվել եւ ներքին շրջանառության փուլում է գտնվում «Կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Միաժամանակ անհրաժեշտ է լրացում կատարել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով կերային հավելումների պետական գրանցման համար պետական տուրք:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը

  Նախագծի ընդունմամբ նախատեսվում է «Կերի մասին» օրենքում  սահմանել  կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի հաստատման լիազորող նորմը, որից հետո կմշակվի եւ Կառավարության հաստատմանը կներկայացվի կերային հավելումների պետական գրանցման կարգը, իսկ ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում կատարվող փոփոխությունները եւ լրացումները  միտված են  ուժեղացնել վերահսկողությունը: Միաժամանակ հաշվի առնելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքը եւ ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի N 623-Ն որոշումը, որտեղ արդեն իսկ սահմանված են համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը, չափանիշները եւ դեպքերը, ուստի Օրենքի նախագծով առաջարկվում է 7-րդ հոդվածում  «նշանակում է» բառը փոխարինել «որին տրվում է լիազորություն» բառով, ինչպես նաեւ սահմանել լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը: Հարկ է նշել, որ  այս համատեքստում երեք ամսվա ընթացքում կմշակվի եւ Կառավարության  հաստատմանը կներկայացվի սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության եւ բուսասանիտարիայի ոլորտներում  ռիսկի գնահատման կենտրոնի լիազորման կարգը:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ  լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը  բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2.4 կետի «Գյուղատնտեսության» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf :

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ  լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ՝ սահմանելով նոր դրույթներ կխստացվի վերահսկողությունը, կբացառվի վտանգավոր արտադրանքի շուկայահանումը, կսահմանվեն ռիսկի գնահատման գիտական կենտրոնի լիազորությունների կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը, ինչպես նաեւ  կսահմանվեն եւ իրավական հիմք կունենան կերային հավելումների պետական գրանցման, մերժման, կասեցման եւ դադարեցման կարգի եւ ռեեստրի վարման հետ կապված հարաբերությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն