Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության (1996 թվականի հունիսի 30-ի թիվ ՀՕ-69) օրենքի 20-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.
ա) «ժե» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«
ժե) սահմանում է Կենտրոնական բանկի կողմից թողարկվող կարճաժամկետ պետական արժեթղթերի տեսակները, ինչպես նաեւ հաստատում է այդ արժեթղթերի թողարկման, մարման, դրանցով կատարվող գործառնությունների իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.
».
բ) «իգ» կետն ուժը կորցրած ճանաչել.
գ) «իգ1
» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«իգ1 ) հաստատում է պետական արժեթղթերով կատարվող գործառնությունների (այդ թվում՝ դրանց պահառության գործունեության, հաշվառման եւ հաշվարկների իրականացման համակարգի գործունեության, տեղաբաշխման, թերտեղաբաշխված արժեթղթերի տեղաբաշխման, երկրորդային շուկայում արժեթղթերի շրջանառության, արժեթղթերի հետգնման եւ մարման, ինչպես նաեւ արժեթղթերի գրավի հետ կապված գործառնությունների) իրականացման կարգերը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի հետ.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը :