Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-781-22.02.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի N 1 հավելվածում՝

1) «
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ 14.00

» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով. «
 
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ 14.00
».
2) «
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ 10.00
» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով. «
 
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ 10.00
».
3) «
Անկախ պետական մարմնի նախագահ 10.00
» տողը հանել.
4) «
Անկախ պետական մարմնի նախագահի տեղակալ 8.00
» տողը հանել.
5) «
Անկախ պետական մարմնի անդամ 7.50
» տողը հանել:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: