Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 112.8-րդ հոդվածի՝
1. վերնագրում եւ 1-ին մասում «վերամշակելը (մշակելը)» բառերից հետո լրացնել «բաշխելը, պահելը, պահպանելը, փոխադրելը,» բառերը.
2. 1-ին մասում օրենսդրության բառից առաջ լրացնել «1.» թիվը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է սպանդանոցային գործունեությունը կանոնակարգելու հանգամանքով, մասնավորապես՝ «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ սահմանվել են սպանդանոցների գործունեության կասեցման եւ դադարեցման բառերը այն է, եթե սպանդանոցներում վերահսկողության արդյունքում հայտանբերվում են խախտումներ տնտեսավարողի գործունեությունը հնարավոր լինի կասեցնել, կամ եթե վեց ամիս գործունեություն չի իրականացրել դադարեցնել գործունեությունը, ինչպես նաեւ նույն հոդվածի 14-րդ կետը անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել, քանի որ դրանում սահմանված լիազորող նորմը ներառվել է 24-րդ կետում:
Միաժամանակ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր, հետեւաբար այս համատեքստում օրենքում կատարվել է լրացումներ՝ սահմանելով լիազորող նորմեր,որպեսզի հնարավոր լինի մշակել նոր իրավական ակտեր: Հարկ է նշել, որ «Անասնաբուժության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Կենդանիների առողջության եւ մարդկանց զոոնոզային վարակներից պաշտպանության համալիրում անասնաբուժական վերահսկման ենթակա ապրանքներ ներմուծող եւ արտահանող, մթերատու կենդանիներ պահող, կենդանական ծագման հումքի եւ մթերքի, կենդանական ծագման կողմնակի արտադրանքի, կերատեսակների, անասնաբուժական դեղամիջոցների արտադրությամբ, վերամշակմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ, առեւտրով կամ իրացմամբ զբաղվող ֆիզիկական եւ իրավաբանական անձինք պարտավոր են» համաձայն նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ անասնաբուժական ծառայությանն անհապաղ տեղեկացնել կենդանիների հանկարծակի եւ զանգվածային հիվանդացության կամ անկումների մասին: Միաժամանակ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի լիազոր մարմինը իրականացնում է «կենդանիների հիվանդացության ու վարակիչ հիվանդություններից անկումների պատճառների վերլուծություն»: Այս համատեքստում անհրաժեշտ է օրենքում սահմանել անասնագերեզմանոց հասկացությունը եւ անասնագերեզմանոցներին ներկայացվող պահանջները լիազորող նորմը:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 112.8-րդ հոդվածում անհրաժեշտ է կատարել լրացում, քանի որ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի 22-րդ կետի 1-ին մասի 6-րդ կետում կատարվել է լրացում, հետեւաբար անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքով լիազորող նորմերի բացակայությունը թույլ չի տալիս շրջանառելու նոր մշակված իրավական ակտեր, հետեւաբար այս համատեքստում անհրաժեշտ է «Անասնաբուժության մասին» օրենքի 6-րդ հոդվածում կատարել լրացումներ՝ սահմանելով համապատասխան լիազորղ նորմեր, ինչպես նաեւ սահմանել սպանդանոցային գործունեության կասեցման կամ դադարեցման իրավական հիմքը:
3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը բխում Է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Գյուղատնտեսություն» բաժնից https://www.gov.am/files/docs/4586.pdf:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
««Անասնաբուժության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ կխստացվի վերահսկողությունը, որն ուղղված է կանոնակարգելու սպանդանոցային գործունեությունը՝ այն է խախտումների դեպքում պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումների դեպքում ունենա իրավական հիմք կասեցնելու կամ դադարեցնելու սպանդանոցային գործունեությունը, ինչպես նաեւ սահմանել լիազորող նորմեր, որպեսզի նոր մշակվող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի նախաբանում հնարավոր լինի սահմանել այն լիազորող նորմերը, որը լիազորում է Կառավարությանը ընդունելու համապատասխան իրավական ակտերը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում