Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7691-30.01.2024-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝

1. 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 67-րդ եւ 68-րդ կետերով.
 
«67. Ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով
68. Ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար՝ բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: