Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7691-30.01.2024-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի՝

1. 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 67-րդ եւ 68-րդ կետերով.

«67. Ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու համար՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով

68. Ճանապարհային անվտանգության աուդիտորների եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման վկայական տալու համար՝
բազային տուրքի 10-ապատիկի չափով»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն եւ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի եւ եկամուտների փոփոխություն չի առաջանում:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման արդյունքում ճանապարհային անվտանգության աուդիտորի եւ թունելի անվտանգության գծով պատասխանատուի որակավորման քննություն ընդունելու եւ որակավորման վկայական տալու համար յուրաքանչյուր մասնացկից կգանձվի պետական տուրք 30000 դրամի չափով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում ակնկալվում են փոփոխություններ, որոնց տարեկան ընդհանուր գումարի չափը կախված է տվյալ տարվա ընթացքում որակավորման քննություն անցնելու եւ որակավորման վկայական ստանալու համար դիմած անձանց թվից:

Միաժամանակ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման արդյունքները կհանգեցնեն ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման անհրաժեշտությանը, որոնք որպես նոր նախաձեռնություններ, ըստ անհրաժեշտության կներկայացվեն տվյալ տարվա ՄԺԾԾ եւ ՀՀ պետական բյուջեի հայտերով:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն