Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-76431-16.01.2024-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 236-րդ հոդվածում՝

1)  2-րդ եւ 3-րդ մասերում հանել «դատական ակտերի» բառերը.

2)  4-րդ մասում «դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության» բառերը փոխարինել «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 431-րդ հոդվածը 11-րդ մասից հետո լրացնել հետեւյալ խմբագրությամբ 11.1.-ին մասով.

«11.1. Եթե հարկային պարտավորությունների ապահովման՝ գույքի արգելանքի միջոցը սույն օրենքով սահմանված կարգով փոխարինվում է հարկային պարտավորությունների ապահովման այլ միջոցներով, եւ այդ ապահովման միջոցով ապահովված հարկային պարտավորությունների հարկադիր կատարման նպատակով հարուցված է կատարողական վարույթ, ապա հարկային մարմինն օրենքով սահմանված կարգով միջնորդություն է ներկայացնում այդ կատարողական վարույթն ավարտելու մասին՝ պայմանով, որ հարկ վճարողը նախապես հատուցում է նման միջնորդության հետեւանքով ծագող՝ կատարողական վճարների գծով պահանջատիրոջ ծախսերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 437-րդ հոդվածի 4-րդ մասում ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հանրապետության» բառերը փոխարինել ««Կատարողական վարույթի մասին»» բառերով.

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: