Հոդված 1.
«Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ
3.1-րդ մասով.
«3.1. Նոտարները եւ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Կառավարության սահմանած կարգով փոխանակում են մահացած անձանց մասնակցությամբ կատարողական վարույթների, չկատարված պարտավորությունների, կատարողական վարույթի մահացած մասնակիցների ժառանգության ընդունման, ժառանգությունն ընդունած, այդ թվում՝ ժառանգության իրավունքի վկայագիր ստացած ժառանգների, մահացած պարտապանի ժառանգության վկայագրի բովանդակության (ժառանգական գույքի) մասին տեղեկությունները:»:
Հոդված 2. Օրենքի 82.3.-րդ հոդվածի 1-ին մասում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Կատարողական վարույթի մասին» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: