Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ա2 » կետով.
«ա2 ) Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում.
1. 1-ին մասի 10-րդ կետի «ժ» ենթակետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.
2. 1-ին մասի 11-րդ կետի «ժ» ենթակետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածում.
1) 1-ին մասի 9-րդ կետի «ա» ենթակետում «կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու» բառերը փոխարինել «կատարողական վաղեմության ժամկետը վերականգնելու» բառերով.
2) 1-ին մասի 12-րդ կետում «համար կատարողական թերթ տալու» բառերը փոխարինել «ներկայացնելու» բառով:
Հոդված 4. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ հոդվածով.
«Հոդված 9.2. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափը
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափով.
1. Կատարողական վարույթի մասնակիցներին վարույթի նյութերից պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար` |
բազային տուրքի 20 տոկոսի եւ պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով: |
Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: