Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7532-26.12.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 150.17-րդ հոդվածով.

Հոդված 150.17.

Ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված վիճակախաղի (տոտոալիզատոր) եւ ինտերնետ շահումով խաղերի կայքերն «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» եւ «Վիճակախաղերի մասին» Օրենքներով սահմանված կարգով արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը

Օրենքով սահմանված կարգով օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված վիճակախաղի (տոտալիզատոր) եւ ինտերնետ շահումով խաղերի կայքերի արգելափակման պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը` առաջացնում է նախազգուշացում՝ խախտումը վերացնելու վերաբերյալ հանձնարարականով:

Սույն մասով նախատեսված արարքը կրկին կատարելը նախազգուշացումից հետո՝ մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համա հինգ հարյուր հազար դրամից մեկ միլիոն դրամի չափով:

Սույն հոդվածի 2-րդ մասում նշված խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելը կամ նախկինում կատարած խախտումը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկամսյա ժամկետում չվերացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր խախտման համար երեք միլիոն դրամի չափով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին», «Վիճկախաղերի մասին» ՀՀ օրենքներով եւ ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2117-Լ որոշման Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:

1) Վերը նշված օրենքների համաձյան ՀՀ տարածքում «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման» եւ Վիճակախաղերի կազմակերպման» գործունեությունները համարվում են լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, սակայն օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործունեության լիցենզիա չունեցող կազմակերպությունները ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որեւէ շահումով խաղի կամ վիճակախաղի մասնակցելու հնարավորություն են ստեղծում (որեւէ կերպ մասնակցելու իրավունք են տրամադրում): ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար դարձել են անմրցելի՝ ստեղծելով ակնհայտ հակամրցակցային միջավայր, ինչպիսիք են՝ Պետական տուրքերից եւ հարկերի վճարումներից ազատված լինելը, անարգել գովազդների իրականացումը, տվյալ պարագայում գործ ունենք նաեւ հաճախորդների շահերի պաշտպանվածության բացակայության խնդրի հետ, քանի որ ի տարբերություն ՀՀ-ում լիցենզավորված կազմակերպիչների՝ չկան հստակ երաշխիքներ եւ մեխանիզմներ, որ հաճախորդների իրավունքները չեն ոնտահարվի ՀՀ-ում չլիցենզավորված եւ համանման գործունեություն իրականացնող օտարերկրյա ընկերությունների կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու դեպքում: Արդյունքում ինտերնետ շահումով խաղերի եւ վիճակախաղերի (տոտալիզատորի) վրա կատարվող խաղադրույքները դուրս են գալիս պետական վերահսկողությունից եւ փաստացի վերածվում են ստվերային գործունեության:

2) «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում դրամական (փողային) շահումները կարող են գովազդվել եւ տրվել միայն Հայաստանի Հանրապետության դրամով: «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի «զ1» պարբերությունը նույնպես սահմանում է, որ շահումը վճարում է ՀՀ դրամով:

ՀՀ կառավարության կոմից խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած եւ շարունակաբար իրականացվող քաղաքականության համաձայն՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել զբոսաշրջության համար գրավչություն ներկայացնող սահմանափակ վայրերում՝ օրենքով նախատեսված 4 վայրերում, որի հիմնական նպատակն է պաշտպանելով ՀՀ քաղաքացիներին խաղամլությունից, միաժամանակ ստեղծել միաջավայր ոչ ռեզիդենտ խաղացողներին առավելագույնս ներգրավելու համար:

Ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից անհրաժեշտ է հնարավորության ընձեռել ՀՀ-ում ոչ ռեզիդենտ համարվող անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով վերը նշված օրենսդրական կարգաորումները: Նշված կարգավորման արդյունքում ՀՀ-ում լիցենզավորված ընկերությունների համար ստեղծել է ակնհայտ հակամրցակցային միջավայր ոչ ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից:

Դեռեւս 2012թ. այդ հարցին լուծում տալու նպատակով տրվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 12 հունվարի 2012թ.-ին տրված N1 պաշտոնական պարզաբանումը (այսուհետ՝ Պաշտոնական պարզաբանում) , որի համաձայն.

Պաշտոնական պարզաբանումը վերաբերում է ՀՀ ռեզիդենտ հանդիսացող ինտերնետ տոտալիզատորների կազմակերպիչների կողմից խաղադրույքների (գրազների) եւ դրամական (փողային) շահումների իրականացմանը, ինչպես նաեւ ինտերնետային կայքերում (ինտերնետ միջավայրում) նրանց կողմից կազմակերպվող ինտերնետ տոտալիզատորներին վերաբերող փողային շահումները գովազդելուն:

Սակայն Պաշտոնական պարզաբանմամբ կարգավորված չէ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ պաշտոնական պարզաբանմամբ արտահայտած դիրքորոշումը գործնականում չի կիրառվում՝ բազմաթիվ խոչընդոտների պատճառով:

3) «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի համաձայն Կազմակերպիչը վերահսկող մարմին է ներկայացնում`

ա) յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչեւ տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը, համապատասխան տարածքային հարկային մարմնի տեղեկանքը` հաշվետու եռամսյակում հարկերի եւ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով կազմակերպչի պարտավորությունների մասին.

բ) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը եւ հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում:

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդված 2-րդ մասի համաձայն.

«Շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունը եւ հաշվապահական հաշվառման օրենսդրությանը համապատասխան պետական մարմիններին ներկայացվող իր տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում ու մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա մայիսի 15-ը վերահսկող մարմին է ներկայացնում թերթի մեկ օրինակը:»:

Հաշվի առնելով խաղային ոլորտի որոշակի առանձնահատկությունները եւ այն հանգամանքը, որ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների, վիճակապաղերի կազմակերպմանն առնչվող գործուեությունն ինքնին բարձր ռիսկի չափանիշ է, ինչը պայմանվաորված է նաեւ այն հանգամանքով, որ շահումով խաղերն եւ վիճակախաղերն առնչվում են ՓԼ/ԱՖ-ի բարձր ռիսկերի հետ. անհրաշեժտություն է առաջացել, որպեսզի աուդիտ իրականացնող անձը համապատասխանի որոշակի չափանիշների:

2. Կարգավորման նպատակները

1) Ելնելով վերոգրյալից Օտարերկրյա չլիցենզավորված ընկերությունների կողմից ՀՀ-ում անարգել վերը նշված գործողություններն իրականացնելուն հակազդելու նպատակով Նախագծով առաջարկում ենք սահմնաել, որ օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործունեության լիցենզիա չունեցող, ՀՀ տարարածքում ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով խաղացողին որեւէ շահումով խաղի կամ վիճակախաղի մասնակցելու հնարավորության ստեղծող կազմակերպությունների կայքերն ենթակա են արգելափակման:

2) Նախագծերի նպատակն է սահմանել կարգավորումներ, որը հնարավորություն կտա ստեղծելու բարենպաստ օրենսդրական միջավայր` ՀՀ քաղաքացի չհամարվող խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհամարվող ֆիզիկական անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար, ինչը ներկայումս հնարավոր չէ՝ հաշվի առնելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2.1 մասի զ1) կետը եւ «Արժութային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ մասերը:

3) Հաշվի առնելով խաղային ոլորտի որոշակի առանձնահատկությունները եւ այն հանգամանքը, որ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների, վիճակապաղերի կազմակերպմանն առնչվող գործուեությունն ինքնին բարձր ռիսկի չափանիշ է, ինչը պայմանվաորված է նաեւ այն հանգամանքով, որ շահումով խաղերն եւ վիճակախաղերն առնչվում են ՓԼ/ԱՖ-ի բարձր ռիսկերի հետ. անհրաշեժտություն է առաջացել, որպեսզի աուդիտ իրականացնող անձը համապատասխանի որոշակի չափանիշների:

3. Առաջարկվող կարգավորումները

1) Նախագծերով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածում կատարել լրացումներ, որոնց համաձայն.


Նման կարգավորում գործում է Վրաստանում՝ Խաղային ընկերությունների հետ վճարային ծառայություններ մատուցողների կողմից գործառնությունների սահմանափակման կանոնները հաստաված են Վրաստանի Ազգային բանկի Նախագահի հրամանով (կցվում է):

2) Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներում կատարել փոփոխություններ, սահմանելով, որ հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումն (համալրումն), խաղադրույքների կատարումն եւ դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) փոխանցվում (վճարվում) է անկանխիկ եղանակով՝ հայկական դրամով կամ արտարժույթով, երբ խաղի մասնակիցը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի, նույնականացման ընթացքում խաղի մասնակցի կողմից նշված բնակության վայրը չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում եւ դրամական միջոցների մուտքագրման (համալրման), խաղադրույքների կատարման եւ դրամական (փողային) շահումների հանձնման (ելքագրման) փոխանցումը (վճարումը) չի իրականացվում ՀՀ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով, ընդ որում, դրամական (փողային) շահումների հանձնումը (ելքագրումը) կատարվում է նույն արժույթով, որով կատարվել են խաղադրույքները, հատուկ խաղային հաշիվների դրամական միջոցների մուտքագրումը (համալրումը):»

3) Նախագծերովով առաջարկվում է կատարել լրացումներ համապատասխան օրենքներում՝ սահմանելով, որ


1) պետք է ունենա առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ: Ընդ որում, այս չափանիշը չի տարածվում ըստ միջազգային խմբի տարեկան համախառն հասույթի մակարդակի առաջին 10 աուդիտորական ցանցերի լիիրավ անդամ հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների վրա:

2) ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող աուդիտորական կազմակերպության աուդիտի անցկացման համար պատասխանատու աուդիտորը պետք է ունենա ֆինանսական կազմակերպության աուդիտորի առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ եւ առնվազն 5 ֆինանսական կազմակերպության աուդիտի իրականացման փորձ, ինչպես նաեւ՝ Մասնագիտացված կառույցի կողմից տրված աուդիտորի որակավորում եւ միջազգային հաշվապահական կամ աուդիտորական որակավորման վկայական (օրինակ՝ Էյ-Սի-Սի-Էյ, Սի-Այ-Էս-Էյ): :

Միաժամանակ սահմանվում է, որ ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշներին չբավարարող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից տրված անկախ աուդիտորական եզրակացության դեպքում ֆինանսական հաշվետվությունները կհամարվեն չհրապարակված եւ կկիրառվեն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված պատասխանատվության միջոցները:

Սահմանվում է նաեւ, որ շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կազմակերպիչը մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 30-ը վերահսկող մարմին է ներկայացնում եւ http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր տարեկան ֆինանսական

4. Ակնկալվող արդյունքները

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ.

1) կստեղծվեն Կազմակերպիչների համար բարենպաստ, հավասար մրցակացային ապայմաններ, սպառողների իրավունքների եւ շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելմանը՝ օտարերկրյա պետություններում կազմակերպված եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից ռեզիդենտ խաղացողների ներգրվման տեսանկյունից:

2) կստեղծվեն Կազմակերպիչների համար բարենպաստ պայմաններ` ՀՀ քաղաքացի չհանդիսացող խաղացողների ներգրվման տեսանկյունից ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց խաղադրույքներ կատարել եւ շահումներն ստանալ արտարժույթով, որը բավականին գրավիչ կդարձնի ներքին շուկան օտարերկրացիների համար:

3) Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի Խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից, բացառությամբ խաղային ոլորտի կազմակերպությունների հաշվետվողականության, թափանցիկության բարձրացմանը ուղղված կարգավորումների, որը բխում է ՀՀ կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 22-ի N 2117-Լ որոշման Հավելված N1 հաստատված «ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման մասին /34.2 կետ ռազմավարական փաստաթղթից:

6. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

7. Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն