Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-55 օրենքի 15-րդ հոդվածի
1) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Արգելվում է դեղերի, բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդը` առանց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թույլտվության: Արգելվում է չգրանցված բժշկական արտադրատեսակների եւ չլիցենզավորված սուբյեկտների գովազդը: Արգելվում է բժշկի հատուկ նշանակում կամ հսկողություն պահանջող բժշկական արտադրատեսակների գովազդը զանգվածային լրատվության միջոցներով:».
2) 7.2.-րդ մասում «Բուժտեխնիկան» բառը փոխարինել «Բժշկական արտադրատեսակները» բառերով.
3) 7.3.-րդ կետում «արտադրություն» բառից հետո ավելացնել «դեղերի մեծածախ իրացում,» բառերը.
4) 7.4.-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7.4. Բժշկական արտադրատեսակների եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Գովազդի թույլտվության տրամադրման համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից վեց ամիս հետո: