Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-7439-14.12.2023-ՄԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զենքի շրջանառության կարգավորման մասին» 2022 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-368-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4) «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված դեպքերում.»:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«4) անչափահասների գործերով եւ ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման գործառույթ իրականացնող ոստիկանության ծառայողների՝ «Ընտանիքում եւ կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում եւ կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ կատարելու նպատակով.»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանն օրվան հարջորդող տասներորդ օրը: