Հոդված 32. Առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողները
1. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ եւ աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով:
2. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում եւ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարում է գործադիր մարմինը, որը նշանակվում եւ ազատվում է օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
3. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն կամ առողջապահության կառավարում եւ կազմակերպում մասնագիտական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ:
4. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը ղեկավարող գործադիր մարմնի հավակնորդ կարող է լինել բարձրագույն բժշկական կրթություն ունեցող այն գործունակ չափահաս Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա աշխատանքային ստաժ կամ առողջապահական բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
5. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող գործադիր մարմնի ղեկավարը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն եւ կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական աշխատանքից եւ ռազմական կամ արտակարգ դրության կամ արտակարգ իրավիճակի դեպքերից:
6. Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում ընթացիկ գործունեությունը կազմակերպող, ինչպես նաեւ մարզային հոգեկան առողջության կենտրոնի գործադիր մարմնի ղեկավարը տվյալ կազմակերպությունում կարող է կատարել թերապեւտի, մանկաբույժի, ընտանեկան բժշկի կամ հոգեբույժի վճարովի աշխատանք:
Հոդված 32.1. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը
1. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման օրինակելի կարգը եւ նրանց հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատում է Կառավարությունը:
2. Առողջապահական՝ պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների եւ պետությանը հարյուր տոկոս սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող, ինչպես նաեւ համայնքային առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման թեստային առաջադրանքների եւ հարցազրույցի հարցաշարերը կազմում եւ հաստատում է լիազոր մարմինը:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի հայտարարության տեքստի եւ մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները հաստատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարները պաշտոնի նշանակվում եւ ազատվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի, մարզպետի եւ համայնքի ղեկավարի իրավական ակտով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: