Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբեի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ օրենք) 19.1-ին հոդվածի 7-րդ մասից հետո լրացնել նոր մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
| «7.1. զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր, փամփուշտներ ներկրելու, արտահանելու, տարանցիկ փոխադրելու համար (6 ամիս գործողության ժամկետով) | բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 2. Օրենքի 19.1 հոդվածի՝
1) 12-րդ մասում (քաղաքացիական) բառից հետո լրացնել հետո լրացնել «եւ ծառայողական» բառը,
2) նույն կետի (գ) կետից հետո լրացնել նոր կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
| (դ) ծառայողական զենք ձեռք բերելու համար | բազային տուրքի վեցապատիկի չափով): |
Հոդված 3.
Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել 12.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
| «12.1. Հայաuտանի Հանրապետության քաղաքացիներին՝ հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար (6 ամիu գործողության ժամկետով) | բազային տուրքի չափով»: |
Հոդված 4. Օրենքի 19.1-ին հոդվածի 22-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«22. Օտարերկրյա քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք, հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր եւ փամփուշտներ ձեռք բերելու (5 oր գործողության ժամկետով)՝
| ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը զենքի համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
| բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի համար | բազային տուրքի տասնապատիկի չափով |
| գ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7.5 ջոուլից ավելի փողային էներգիայով oդաճնշիչ զենքի համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով |
| դ) յուրաքանչյուր միավոր երկար-ակոսափող կամ համակցված հրազենի համար | բազային տուրքի 25-ապատիկի չափով |
| ե) զենքի 100-ական փամփուշտից բաղկացած խմբաքանակ ձեռք բերելու համար | բազային տուրքի հնգապատիկի չափով |
| զ) հրազենի հիմնական բաղկացուցիչ մասեր ձեռք բերելու համար | բազային տուրքի հնգապատիկի չափով»: |
Հոդված 5.
Օրենքի 19.1-ին հոդվածը լրացնել նոր 25-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
| «25. Զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննություններ՝ | բազային տուրքի եռապատիկի չափով»: |
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: