Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-612-06.06.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 5.1-րդ հոդվածով.

«Հոդված 5.1. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը

1. Կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

2. Կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը:

3. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

4. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:

5. Ամրացված գույքի օգտագործման արդյունքում hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ:

6. Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը եւ նպատակը

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում կատարվող լրացումը բխում է համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով գույքի տրամադրման գործընթացի կանոնակարգման անհրաժեշտությունից:

1.1.Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Համաձայն «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի (այսուհետ՝ օրենք) 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝ «Համայնքային կազմակերպությունների վրա տարածվում են սույն օրենքի պահանջները...», սակայն համաձայն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ « Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:», իսկ համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների հիմնադիրը հանդիսանում է համայնքը: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշմամբ հստակ սահմանվում են այն սուբյեկտների ցանկը, որոնց անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են պետական սեփականություն հանդիսացող տարածքները: Տվյալ որոշմամբ չի կանոնակարգվում պետական ոչ առեւտրային կազմակերպություններին գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, որը կանոնակարգվում է օրենքով:

Նշված իրավակարգավորումներից բխում է, որ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին ՀՀ կառավարության կողմից գույք ամրացնելու հիմք է հանդիսանում «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածը, սակայն գործընթացը հստակ կանոնակարգելու եւ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել օրենքը լրացնել նոր 5.1-րդ հոդվածով: Օրենքում նման կարգավորում նախատեսելու պարագայում անհրաժեշտություն է առաջանում նախատեսել նաեւ կարգավորումներ՝ ՀՀ կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը հետ վերցնելու իրավունք ամրագրելու, ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու սահմանափակումների, hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության օգտագործման իրավունքի ծագման վերաբերյալ:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով, որ օրենքով չի կանոնակարգվում համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը, օրենքի նախագծով առաջարկվում է լրացնել 5.1. հոդվածով, համաձայն որի՝

- ՀՀ կառավարության որոշմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով կարող է ամրացվել ցանկացած գույք:

- ՀՀ կառավարությունն իրավունք ունի հետ վերցնել իր կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը:

- Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքները օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման:

- Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնել վարձակալության, եթե դա արգելված չէ Կառավարության որոշմամբ կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ: Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքը վարձակալության է հանձնվում Կառավարության հաստատած կարգով: Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե:

- Ամրացված գույքի օգտագործման արդյունքում hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության ստացած եկամուտները hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության սեփականությունն են, եթե այլ բան նախատեսված չէ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրությամբ:

- Համայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները ՀՀ սեփականությունն են:

- ՀՀ կառավարության կողմից գույքը hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացնելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:

- ՀՀ կառավարության կողմից hամայնքային ոչ առեւտրային կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ hամայնքային ոչ առեւտրային կազմակերպության օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:

Այս նպատակով, ինչպես նաեւ ՀՀ ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 09.01.2023թ. նիստի N ԿԱ/8-2023 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

2. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտի ընդունման դեպքում կկանոնակարգվի համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններին գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն