Armenian ARMSCII Armenian
Կ-5588-10.04.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Հոդված 1. «Պրոբացիայի մասին» 2016 թվականի մայիսի 17-ի ՀՕ-48-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետը, 58-րդ եւ 59-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 57. Պրոբացիայի ծառայության կամավորները

1. Պրոբացիայի ծառայությունն իր առջեւ դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների՝ օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից երեք ամիս հետո: