Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-546-31.03.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սնանկության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ ՀՕ- 51-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15.5-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 2-րդ մասը լրացնել նոր 6-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6) «Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին պարբերությունում «որոշմամբ» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման, ինչպես նաեւ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների՝ այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ» բառերով:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «ուսումնասիրությունների» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնության առկայության պարագայում՝ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ապահովման եւ բնապահպանության ոլորտում իրականացվող վերահսկողական գործառույթների՝ այն պարագայում, երբ առկա է քաղաքացիների կյանքին, առողջությանը սպառնացող անմիջական վտանգ, ինչպես նաեւ բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակի առաջացման վտանգ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի է) պարբերությունում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) 3-րդ մասը լրացնել նոր ը) պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«ը) Հրդեհային անվտանգության մասին» եւ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքներով սահմանված՝ արձանագրված խախտումների վերացման արդյունքում լիազոր մարմնի կողմից կատարված ֆինանսական ծախսերի փոխհատուցման պահանջի վրա:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: