Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7401-14.11.2005-ՊԻ,ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենսգրքի 1110-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ ենթակետը «իրավունքը.» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախ՟տողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորենպարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած լրատվամիջոցում» արտահայտությամբ։

Հոդված 2. Օրենսգրքի1111-րդ հոդվածի՝

1. 5-րդ կետից հանել փակագծերում բերված բառերը.

2.6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբուն՟ք՟ների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակե՟տնե՟րի, հա՟մա՟կարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձեւերի , վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագոր՟ծու՟թյուն՟ներում: »։

Հոդված 3. Օրենսգրքի 1112-րդ հոդվածի՝

1. 6-րդ կետից հանել փակագծում բերված արտահայտությունը եւ դրան հաջորդող բառը.

2. 8-րդ կետում «արվեստի» բառը հանել.

3. 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) համակարգչային ծրագրերը».

4. 13-րդ կետը հանել։

Հոդված 4. Օրենսգրքի 1113-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «տվյալների բազաները» բառերը դուրս հանել փակագծերից։

Հոդված 5. Օրենսգրքի 1114-րդ հոդվածի`

1. 3-րդ կետում «ժողովրդական ստեղծագործության երկեր» բառերը փոխարինել «ժողովրդական բանահյուսության եւ արվեստի ստեղծագործությունները» բառերով.

2. հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով՝

«6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։»։

Հոդված 6. Օրենսգրքի 1116-րդ հոդվածի՝

1. 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. « 1. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ,ընդունված ձեւով,նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշվածէ ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունըորպես հեղինակ նշված է գույքային իրավունքներըկոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահհանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում : ».

2. 3-րդ կետում՝

ա) «հրապարակելիս» բառը փոխարինել «լույս ընծայելիս» բառերով.

բ) «հրատարակողը» բառը փոխարինել «լույս ընծայողը» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքի 1117-րդ հոդվածի՝

1. 3-րդ կետում «համաձայնությամբ» բառը փոխարինել «միջեւ կնքված պայմանա՟գրով» բառերով.

2. 4-րդ կետի՝

ա) 1-ին նախադասության «համաձայնությամբ» բառը փոխարինել «միջեւ կնքված պայմանագրով» բառերով.

բ) 2-րդ նախադասության «համաձայնության»բառը փոխարինել «պայմանագրի» բառով, ինչպես նաեւ «վարձատրությունը» բառը փոխարինել «եկամուտը» բառով.

3. 5-րդ կետում «արգելել» բառից հետո լրացնել «մյուս համահեղինակներին՝» բառերով։

Հոդված 8. Օրենսգրքի 1118-րդ հոդվածի 3-րդ կետում «ստեղծագործությունները» բառից հետո ավելացնել «եթե պահպանված են սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը»։

Հոդված 9. Օրենսգրքի 1120-րդ հոդվածի՝

1. վերնագրում «նշանները» բառը փոխարինել «նշանը» բառով.

2.1-ին կետում՝

ա) «բացառիկ հեղինակային իրավունքի» բառերը փոխարինել «բացառիկ գույքային իրավունքների» բառերով.

բ) «ստեղծագործության» բառից հետո լրացնել «բնօրինակի կամ» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 1121-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները

1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբնրամտավոր եւ անձնական կապերը:

2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետեւյալ անձնական ոչ գույքային իրավունքները`

1)ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինա՟կության իրավունք).

2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու(հեղինակի անվան իրավունք).

3) ստեղծա՟գոր՟ծու՟թյունը հնարավոր աղավաղումներից,փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի եւ արժանապատվության իրավունք).

4)ստեղծագործությունը ցանկացածձեւով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու(հրապարակմանիրավունք).

5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետ՟կանչի իրավունք` դրա հետեւանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, հեղինակը պարտավոր է հրապա՟րա՟կայնորեն ծանուցել դրա հետկան՟չի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախ՟կինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանել` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն կետի դրույթները չեն տարածվում ծառայողական ստեղծա՟գործությունների վրա, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատես՟ված չէ: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողականմ ստեղծագործությունների, տվյալների բազաների, ծառայողական ստեղծագործությունների վրա։»։

3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի եւ անփոխանցելի են եւ պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքից, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։»։

Հոդված 11. Օրենսգրքի 1122-րդ եւ 1123-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 12. Օրենսգրքի 1124-րդ հոդվածի՝

1. 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

« 1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելիր ստեղծագործությունըցանկացած ձեւով եւ եղանակով, ինչպես նաեւ թույլատրել կամ արգելել երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`

1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).

2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).

3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).

4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).

5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).

6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը եւ այլ ձեւերով վերափոխումը (վերափոխմանիրավունք).

7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).

8) ստեղծագործության հրապարակային կատարումը ( հրապարակային կատարման իրավունք).

9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).

10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).

11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակմանիրավունք).

12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլձեւերով ու եղանակներով օգտագործում:»։

2. 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«Վերարտադրում է համարվում ստեղծագործությանուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչիվրա,ցանկացած միջոցներով եւ ձեւով, ամբողջությամբ կամ մասնակի:»։

3. 4-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ .

«Տարածում է համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաեւ դրանց ներմուծումը:»։

Հոդված 13. Օրենսգրքի 1126-րդհոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը

1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագոր՟ծությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:

Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաեւ ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որեւէ վնասի համար:

2. Կերպարվեստի ստեղ՟ծա՟գործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդի, պատ՟կե՟րասրահների, գեղարվեստական սրահների, խանութների եւ այլ միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու եւ յուրաքանչյուրվերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (հետեւելու իրավունք) ։

Հոդված 14. Օրենսգրքի 1127-րդ հոդվածի՝

1. վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Գույքային իրավունքների սահմանափակումները».

2. 1-ին կետում «հեղինակի բացառիկ» բառերը փոխարինել «գույքային» բառով.

3.2-րդ կետի «բացառիկ» բառը փոխարինել «գույքային» բառով։

Հոդված 15. Օրենսգրքի 1128-րդհոդվածի՝

1. 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

2. 2-րդ կետի 1-ին պարբերությունում «հեղինակային բացառիկ իրավունքի» բառերը փոխարինել «գույքային իրավունքների» բառերով.

3. 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ ՝

« Հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող էնախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը եւ պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:»։

Հոդված 16. Օրենսգրքի 1129-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում

1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների եւ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։

2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանցստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողըՀայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։

Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ա՟ռա՟ջին անգամ լույս ընծայված է համարվում նաեւ, եթեառաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարած՟քում:

3.Սույն օրենքի դրույթներըկիրառվում են նաեւ հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետությանքաղաքացիներ են կամՀայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաեւ տվյալների բազաների նկատմամբ։»։

Հոդված 17. Օրենսգրքի 1131-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1131. Գույքային իրավունքների գործողության ժամկետը

1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել նրա մահից հետո 70 տարի:

2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթաց՟քում եւ շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո 70 տարի:

3.Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունը օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահիցեւ գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետները:

4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:

Հոդված 18. Օրենսգրքի 1132-րդ հոդվածում՝

1. 1-ին կետի «հեղինակի գույքային իրավունքի» բառերը փոխարինել «գույքային իրավունքների գործողության» բառերով.

2. 2-րդ կետի «ստեղծագործության անձեռնմխելիության» բառերը փոխարինել «հեղինակի համբավի եւ արժանապատվության» բառերով։

Հոդված 19. Օրենսգրքի 1133-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1133. Հեղինակային իրավունքի անցումը ժառան գաբար եւ փոխանցումը

1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:

2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի եւ արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:

3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնել հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի եւ արժանապատվության իրավունքի պաշտպանությունը, առանց ժամկետային սահմանափակման:

Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինը:

4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս եւ հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:

5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանականանձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։»։

Հոդված 20. Օրենսգրքի 1134-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1134. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը : Հեղինակային պայմանագիր

1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ եւ ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է եւ կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:

3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերը օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններումօգտագործելու իրավունք, պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:

4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերը օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը, պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:

5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համար՟վում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

6. Ապագա՟յում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայ՟մանագրի պայմաններն առոչինչ են:

7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմա՟նագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունք՟ները:»։

Հոդված 21. Օրենսգրքի 1135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1135. Հեղինակային պայմանագրի պայմանները եւ ձեւերը

1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրությանչափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաեւ այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:

2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով, կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով:

Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Հեղինակային պայմանագրում տարածքի, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան տարածքով:

4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպան՟վում են հօգուտ իրավատիրոջ:

5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքումդրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:

6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխան՟ցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:

7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին, կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առոչինչ են :

8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:»։

Հոդված 22. Օրենսգրքի 1137-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .

«1. Առանց իրավատիրոջ թույլտվության ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։

2. Իրավատիրոջ պահանջով նրան կարողէ վճարվել՝

ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ

բ) խախտման հետեւանքով պատճառած փաստացիվնասին համարժեք հատուցում, ներառյալ բաց թողնված օգուտը։»:

Հոդված 23. Օրենսգրքի 1139-րդ հոդվածի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հարակից իրավունքները տարածվում են կատարումների,հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձեւավորումների վրա։»։

Հոդված 24. Օրենսգրքի 1140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1140. Հարակից իրավունքների սուբյեկտները

«1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են՝ կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները եւ հրատարակիչները։

2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին:

3. Հնչյունագրինկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին:

4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին:

5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը:

6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին :

7. Հրատարակչական ձեւավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին:

8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող ենժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման իրավունքով, կամ պայմանագրով անցնել այլ անձի:»:

Հոդված 25. Օրենսգրքի 1141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 1141. Հնչյունագիր արտադրողի իրավունքների պահպանության նշանը.

Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝

1)շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.

2)հարակիցիրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.

3)հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից: »։

Հոդված 26. Օրենսգրքի 1142-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

«Հոդված 1142. Հարակից իրավունքների գործողության ժամկետը

1. Կատարողի գույքային իրավունքներըծագում են կատարման պահից եւգործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից, (որն ավելի շուտ է տեղի ունեցել),եւ գործում են 50 տարի։

2. Հնչյունագիր արտադրողիգույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրնօրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում ենառաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից, (որնավելի շուտ է տեղի ունեցել), եւ գործում են 50 տարի։

3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմը օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից, (որնավելի շուտ է տեղի ունեցել), եւ գործում են 50 տարի:

4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում ենառաջին հեռարձակման պահից եւ գործում են 50 տարի։

5. Հրատարակչի իրավունքը ծագում էստեղծագործության հրատարակման պահից եւ գործում է 50 տարի:

6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից եւ գործում են15 տարի։

Եթե մինչեւ նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որեւէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:

7. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:»։

Հոդված 27. Օրենսգրքի 1143-րդ հոդվածի1-ին եւ 2-րդ պարբերություններում «Հեղինակային իրավունքների» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքի» բառերով։

Հոդված 28. Օրենսգրքի 1144-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով՝

«Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված եւ սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

Հոդված 29. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի երրորդ մասըլրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված եւ սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

Հոդված 30. Օրենսգրքի 1171-րդ հոդվածի չորրորդ մասըլրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

Հոդված 31. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1172-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1172. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը եւ ապրանքային նշանի օգտագործումը

1. Ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի տիրապետել, օգտագործել եւ տնօրինել ապրանքային նշանը, ինչպես նաեւ այլ անձանց թույլատրել կամ արգելել դրա օգտագործումը:

2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առեւտրային գործունեության ընթացքում արգելելու առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը եւ դրա առաջարկը, ինշպես նաեւայլ ձեւերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը, եթե այդ ապրանքային նշանը նույնականկամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին եւ օգտագործված է այն ապրանքների նկատմամբ՝

ա) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.

բ) որոնք նույնատիպ են այն ապրանքներին,որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:

3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղում այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եւ(կամ) դրանց փաթեթավորման վրա:

4. Ապ՟րան՟քային նշանի օգ՟տա՟գոր՟ծում է հա՟մար՟վում նաեւ դրա կի՟րառումը գո՟վազդ՟նե՟րում, հրա՟տա՟րակություն՟ներում, ինչպես նաեւ պաշ՟տո՟նա՟կան ձեւաթղթերում, ցու՟ցա՟նակ՟նե՟րում, Հայաս՟տանի Հան՟րա՟պետությունում կազ՟մա՟կերպվող ցու՟ցահանդես՟ներում եւ տո՟նա՟վա՟ճառ՟ներում ցու՟ցան՟մուշ՟ները ցուցադրելիս միայն այն դեպ՟քերում, երբ ապ՟րանքների եւ (կամ) դրանց փա՟թե՟թա՟վոր՟ման վրա նշանի կի՟րառումն անհնար է:»:

Հոդված 32. Օրենսգրքի 1179-րդ հոդվածի երրորդ մասըլրացնելհետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։