Հոդված 1. «Եկամտային հարկի, շահութահարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-247-Ն օրենքի 7-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով.
«2. Տեղեկատվական բազան ներառում է նաեւ գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա կազմակերպելու շրջանակներում ներգրավված փորձնակի վերաբերյալ հետեւյալ տվյալները՝
1) փորձնակի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը, ինչպես նաեւ հեռախոսահամարը եւ էլեկտրոնային փոստի հասցեն (առկայության դեպքում),
2) փորձնակի` անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,
3) աշխատանքային պրակտիկան սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը,
4) փորձնակի աշխատանքային պրակտիկայի օրերի պրակտիկայի սկզբի եւ ավարտի ժամերը,
5) աշխատանքային պրակտիկան ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը,
6) այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակն անցնելու է աշխատանքային պրակտիկան:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից հինգ ամիս հետո: