Armenian ARMSCII Armenian
Կ-508-30.01.2023-ԱՍ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետի «աշխատանքի ազատությունը» բառերը փոխարինել «աշխատանքի ազատ ընտրությունը» բառերով.

2) 2-րդ կետը «բռնությունների» բառից հետո լրացնել «, սեռական ոտնձգության» բառերով.

3) 3-րդ կետը «ռասայից,» բառից հետո լրացնել «մաշկի գույնից,» բառերով, իսկ նույն կետի «դավանանքից» բառը փոխարինել «կրոնից» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 3.1-ին հոդվածի 3-րդ մասը «բացառությամբ» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի կամ» բառերով:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.3-րդ հոդվածով.

«Հոդված 3.3. Աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքը

1. Աշխատանքում (աշխատավայրում) բռնությունը կամ սեռական ոտնձգությունն արգելվում է:

2. Բռնությունն  աշխատավայրում  կամ  աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) աշխատողի կամ երրորդ անձի դեմ ուղղված բռնի կամ բռնության սպառնալիք պարունակող միանգամյա կամ կրկնվող արարք է, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել ֆիզիկական, հոգեկան, սեռական կամ տնտեսական վնասի կամ անձի համար թշնամական կամ նվաստացուցիչ միջավայրի ձեւավորման:

3. Սեռական ոտնձգությունն աշխատավայրում կամ աշխատանքային պարտականությունների կատարման այլ վայրում (ներառյալ՝ գործուղումները) սեռական բնույթի անցանկալի արարք է, որն ունի ֆիզիկական կամ խոսքային կամ ոչ խոսքային դրսեւորում  (ներառյալ՝ սեռական բնույթի առաջարկները, հպումները), եւ որն ուղղակի կամ անուղղակի ազդում է անձի` աշխատանքի վերաբերյալ որոշումների կայացման վրա կամ ստեղծում է արժանապատվությունը նվաստացնող կամ սոցիալական մեկուսացման դրդող աշխատանքային միջավայր:»:

Հոդված 4. Օրենսգրքի 7-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «(քաղաքացիներ կամ կազմակերպություններ)» բառերը.

2) 4-րդ մասը «կազմակերպությունը» բառից առաջ լրացնել «պետությունում գրանցված կամ միջազգային» բառերով, իսկ «անձը» բառից հետո՝ «(այսուհետ՝ օտարերկրյա գործատու)» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Օրենքի կամ իրավունքի անալոգիա չի կարող կիրառվել, եթե դրանով սահմանափակվում են գործատուների կամ քաղաքացիների իրավունքները, ազատությունները, կամ նրանց համար նախատեսվում է նոր պարտականություն կամ պատասխանատվություն, կամ խստացվում են նրանց նկատմամբ կիրառվող պատասխանատվության, հարկադրանքի միջոցները կամ դրանց կիրառման կարգը, նրանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու պայմանները եւ կարգը:»:

Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «հիմքերը» բառից հետո լրացնել «եւ վայրը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Աշխատանքային  հարաբերությունները  համարվում են ծագած Հայաստանի Հանրապետությունում, եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունվել է Հայաստանի Հանրապետությունում: Եթե աշխատանքային պայմանագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետությունից դուրս այլ վայրում կամ սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով փոխանակելով, կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն աշխատողին ուղարկվել է սույն մասով սահմանված կապի միջոցներով, ապա աշխատանքային պայմանագիրը կնքված, իսկ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտն ընդունված է համարվում Հայաստանի Հանրապետությունում, եթե՝

1) ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող գործատուի գտնվելու վայրը (նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրը) Հայաստանի Հանրապետությունն է.

2) գործատուն Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը.

3) հիմնարկի պետական հաշվառման վայրը Հայաստանի Հանրապետությունն է.

4) օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ գործատու հանդիսացող առանձնացված ստորաբաժանումների եւ հիմնարկների գտնվելու վայրի հասցեն (փոստային հասցեն) Հայաստանի Հանրապետությունում է.

5) ֆիզիկական անձ հանդիսացող գործատուի բնակության վայրը Հայաստանի Հանրապետությունն է:»:

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Իրավաբանական անձ չհանդիսացող այլ գործատուների աշխատանքային իրավունակության եւ գործունակության նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձ հանդիսացող գործատուի աշխատանքային իրավունակության եւ գործունակության մասին նորմերը, եթե այլ բան չի բխում սույն օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներից կամ տվյալ սուբյեկտների առանձնահատկություններից:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ եւ կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաեւ դրանք իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց, օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ այդպիսի լիազորություններ ունեցող այլ անձանց, ինչպես նաեւ իրենց մարմինների միջոցով, որոնք ձեւավորվում եւ գործում են օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի, իրավաբանական անձի կանոնադրության կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերի հիման վրա:»:

Հոդված 8. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատող են համարվում նաեւ սույն օրենսգրքի 17.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամանակավոր աշխատանք կատարող անձինք:».

2) 2.1-ին, 2.2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-ին հոդվածով.

«Հոդված 17.1.  Մինչեւ տասնութ տարեկան անձանց մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները

1. Մինչեւ տասնութ տարեկան յուրաքանչյուր անձ ունի իր տարիքային հնարավորություններին, զարգացման առանձնահատկություններին եւ ունակություններին համապատասխան՝ սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով չարգելված աշխատանքային գործունեություն ծավալելու իրավունք:

2. Մինչեւ տասնչորս տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն կինեմատոգրաֆիայի, մարզական, թատերական կամ համերգային կազմակերպություններում, կրկեսում, հեռուստատեսությունում կամ ռադիոյում ստեղծագործությունների ստեղծմանը (ստեղծագործական աշխատանք) կամ կատարմանը:

3. Մինչեւ տասնվեց տարեկան անձանց հետ կնքվում է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր: Մինչեւ տասնվեց տարեկան անձանց մշտական աշխատանքի ընդունելն արգելվում է: Մինչեւ տասնվեց տարեկան անձինք սույն օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե այն չի խոչընդոտում նրանց պարտադիր կրթության գործընթացը:

4. Մինչեւ տասնվեց տարեկան անձինք ժամանակավոր աշխատանքներում կարող են ընդգրկվել սույն օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին եւ 1.2-րդ մասերին, 89-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերին,  91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետին, 101-րդ հոդվածին, 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերին, 143-րդ հոդվածի 1.1-ին մասին, 148-րդ հոդվածի 3-րդ մասին, 149-րդ հոդվածի 4-րդ մասին, 152-րդ հոդվածի 1.1-ին մասին, 153-րդ հոդվածի 2-րդ մասին, 154-րդ հոդվածի 2-րդ մասին, 155-րդ հոդվածի  7-րդ մասին, 164-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետին, 209-րդ հոդվածի 3-րդ մասին, 240-րդ հոդվածի 2-րդ մասին, 249-րդ հոդվածի 1-ին մասին, 257-րդ հոդվածին համապատասխան:

5. Մինչեւ տասնութ տարեկան անձինք կարող են ընդգրկվել միայն այնպիսի աշխատանքներում, որոնք չեն վտանգում նրանց առողջությունը (այդ թվում՝ ֆիզիկական եւ մտավոր զարգացումը), բարոյականությունը, չեն սպառնում նրանց անվտանգությանը եւ չեն խոչընդոտում նրանց պարտադիր կրթությունը:

6. Մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային՝ տոնական եւ հիշատակի օրերին, բացառությամբ մարզական եւ մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

7. Մինչեւ տասնութ տարեկան անձինք ունեն աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Այդ անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տեւողություն՝ սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 1-5-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան:»:

Հոդված 10. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Գործատու կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք՝ անկախ կազմակերպական-իրավական ձեւից, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները, սույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված սուբյեկտները, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները, ինչպես նաեւ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները: Որպես գործատու կարող են հանդես գալ նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ համայնքը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքով աշխատանքային պայմանագիր կնքելու կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ընդունելու իրավունք ունեցող այլ սուբյեկտ:»:

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

«Հոդված 18.1. Աշխատանքի վայրը (աշխատավայրը)

1. Աշխատանքի վայրն (աշխատավայրը) այն տեղն է, որտեղ աշխատողը կատարում է աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված աշխատանքային գործառույթները, կամ որտեղ աշխատողը պետք է գտնվի կամ պետք է ներկայանա՝ իր աշխատանքով պայմանավորված, եւ որն ուղղակի (անմիջականորեն) կամ անուղղակի գտնվում է գործատուի կառավարման (ղեկավարման) կամ հսկողության ներքո:

2. Եթե, աշխատանքի բնույթով պայմանավորված, միեւնույն գործատուի մոտ աշխատանքի դեպքում աշխատողի համար աշխատավայր են հանդիսանում մեկից ավելի վայրեր (տեղեր), ապա աշխատանքի հիմնական վայր (հիմնական աշխատավայր) է՝

1) մշտական տեղակայման վայր ունեցող եւ աշխատանքի միջոցներով սարքավորված այն աշխատավայրը, որտեղ աշխատողը սովորաբար անցկացնում է աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված աշխատանքները կատարելու համար անհրաժեշտ ժամանակահատվածի կեսից ավելին.

2) գործատուի գտնվելու վայրը կամ գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի գտնվելու վայրը, որտեղ աշխատում է աշխատողը, այն դեպքերում, երբ՝

ա. աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված աշխատանքները կատարելու համար սույն մասի 1-ին կետով նախատեսված ժամանակահատվածի տեւողությունը հնարավոր չէ որոշել,

բ. աշխատանքները հանդիսանում են դաշտային պայմաններում կատարվող կամ տեղափոխման (տեղաշարժման) բնույթ կրող կամ ոչ մշտական տեղակայման վայր ունեցող կամ շրջիկ առեւտրի կետերում աշխատանքներ.

3) կողմերի համաձայնությամբ աշխատանքային պայմանագրով սահմանված աշխատավայրը, այն դեպքում, երբ սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով հնարավոր չէ որոշել աշխատանքի հիմնական վայրը:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում, եթե գործատուն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա աշխատանքի հիմնական վայր (հիմնական աշխատավայր) է հանդիսանում նրա մշտական բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ օրենքով սահմանված պետական միասնական գրանցամատյանում գրառված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն:

4. Գործուղման հետ կապված հարաբերությունների կիրառության իմաստով՝  աշխատանքի հիմնական վայր է դիտարկվում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխանող աշխատավայրի գտնվելու բնակավայրը:»:

Հոդված  12.   Օրենսգրքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին եւ 3-րդ կետերը «որոնք» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) մասնագիտական աշխատանքային ստաժ, որում հաշվարկվում են քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մասնագիտական կրթության, իսկ տվյալ աշխատանքի նկարագրով (պաշտոնի անձնագրով) որոշակի մասնագիտական կրթություն նախատեսված լինելու դեպքում՝ այդ կրթության մասին վկայող փաստաթղթում նշված որակավորմանը կամ մասնագիտությանը համապատասխանող աշխատանքային ստաժը՝ անկախ պետական կամ մասնավոր ոլորտներում կատարած աշխատանքից, ինչպես նաեւ այլ ժամանակահատվածներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրվում է հաշվարկել տվյալ տեսակի աշխատանքային ստաժում: Մասնագիտական աշխատանքային ստաժը ներառում է համապատասխան որակավորում ստանալուց հետո աշխատած ժամանակահատվածը.».

3) 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Աշխատողների ներկայացուցիչները

1. Աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ աշխատանքային հարաբերություններում դրանք պաշտպանելու իրավունք ունեն արհեստակցական միությունները: Կազմակերպությունում արհեստակցական միության բացակայության դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) աշխատողների ներկայացուցչության եւ շահերի պաշտպանության գործառույթները կարող է փոխանցել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը: Այդ դեպքում աշխատողների ժողովը (համաժողովը) ընտրում է ներկայացուցիչ (ներկայացուցիչներ), որը (որոնք) ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության պատվիրակության կազմում մասնակցում է (են) տվյալ գործատուի հետ վարվող կոլեկտիվ բանակցություններին:

2. Եթե կազմակերպությունում՝

1) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, եւ այն միավորում է կազմակերպության աշխատողների կեսից ավելիին, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում այդ արհեստակցական միությունը ներկայացնում եւ պաշտպանում է կազմակերպության բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը.

2) աշխատողները միավորված են միայն մեկ արհեստակցական միությունում, որին անդամակցում է կազմակերպության աշխատողների ոչ ավելին, քան կեսը, ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում տվյալ արհեստակցական միությունը ներկայացնում եւ պաշտպանում է միայն իր անդամների իրավունքները եւ շահերը.

3) աշխատողները միավորված չեն որեւէ արհեստակցական միությունում (այդ թվում՝ ճյուղային կամ տարածքային), ապա կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ դրանք պաշտպանելու նպատակով աշխատողների ժողովը (համաժողովը) կարող է ընտրել ներկայացուցիչներ (մարմին):

3. Կազմակերպությունում մեկից ավելի արհեստակցական միության առկայության դեպքում կոլեկտիվ աշխատանքային հարաբերություններում բոլոր աշխատողների իրավունքներն ու շահերը ներկայացնելու եւ դրանք պաշտպանելու նպատակով սույն օրենսգրքի 56-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կարող է ստեղծվել աշխատողների ներկայացուցչական միասնական մարմին:

4. Միեւնույն անձը միաժամանակ չի կարող ներկայացնել աշխատողների եւ գործատուների շահերն ու պաշտպանել դրանք:»:

Հոդված 14. Օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 3-րդ կետը «կազմակերպման» բառից հետո լրացնել  «եւ աշխատանքի պայմանների» բառերով.

2) 6-րդ կետը «կամ» բառից հետո լրացնել «աշխատողների կամ» բառերով:

Հոդված 15. Օրենսգրքի 26-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) աշխատողների ներկայացուցիչներին տրամադրել տարածք եւ նյութատեխնիկական միջոցներ՝ իրենց լիազորությունների իրականացման համար՝ կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 16. Օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «կազմակերպության կանոնադրությամբ» բառերը փոխարինել «այլ նորմատիվ իրավական ակտով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերով» բառերով:

Հոդված 17. Օրենսգրքի 39-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքային» բառից հետո լրացնել «եւ դրա հետ կապված սոցիալական կամ տնտեսական» բառերով:

Հոդված 18. Օրենսգրքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «աշխատանքային» բառից հետո լրացնել « եւ դրա հետ կապված սոցիալական կամ տնտեսական» բառերով.

2) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Կոլեկտիվ բանակցությունների անցկացման մասին ծանուցում ստացած կողմը պարտավոր է սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված ժամկետում կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնած կողմին տեղեկացնել կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իր դիրքորոշման մասին:».

3) 7-րդ մասը «կնքելու» բառից հետո լրացնել «կամ կոլեկտիվ պայմանագրում կատարված փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելու» բառերով:

Հոդված  19.   Օրենսգրքի 49-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) 12-րդ կետը «կոլեկտիվ» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

2) 13-րդ կետի «հարցեր» բառը փոխարինել «պայմաններ» բառով:

Հոդված  20.   Օրենսգրքի 51-րդ հոդվածում՝

1) վերնագրի «գրանցումը» բառը փոխարինել «հաշվառումը» բառով.

2) 1-ին մասի՝

ա. առաջին նախադասության «գրանցումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝» բառերը փոխարինել «հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը» բառերով,

բ. երկրորդ եւ երրորդ նախադասությունների «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.

3) 2-րդ մասի «գրանցման» բառը փոխարինել «հաշվառման» բառով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հանրապետական, ճյուղային եւ տարածքային կոլեկտիվ պայմանագրերի՝ սույն հոդվածով նախատեսված հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 21. Օրենսգրքի 55-րդ հոդվածի 1-ին մասը «պայմանների» բառից հետո լրացնել «կամ դրանց մի մասի» բառերով:

Հոդված 22. Օրենսգրքի 56-րդ հոդվածի 4-րդ մասում «Կազմակերպությունում աշխատողների ներկայացուցիչների բացակայության պատճառով աշխատողների» բառերը փոխարինել «Աշխատողների» բառով:

Հոդված 23. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում «հարցերի» բառը փոխարինել «պայմանների» բառով:

Հոդված  24. Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «(բացառությամբ կազմակերպության վերակազմակերպման դեպքի, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 61-րդ հոդվածի  2-րդ մասով նախատեսված դեպքի)» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Կազմակերպության վերակազմակերպման կամ կազմակերպության մասնավորեցման (ապապետականացման) դեպքում կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը շարունակում է գործել մինչեւ իր գործողության մնացած ժամկետի լրանալը կամ մինչեւ նոր կոլեկտիվ պայմանագիր կնքելը, բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի:

7. Այն  դեպքում,  երբ  մինչեւ  վերակազմակերպվելը կազմակերպություններում առկա են եղել մեկից ավելի կոլեկտիվ պայմանագրեր, ապա կազմակերպության վերակազմակերպման դեպքում այդ կոլեկտիվ պայմանագրերը դադարում են գործել, եւ երկամսյա ժամկետում կնքվում է նոր կոլեկտիվ պայմանագիր, որի դրույթները չեն կարող նվազ բարենպաստ լինել, քան վերակազմակերպվող կազմակերպությունների կոլեկտիվ պայմանագրերի դրույթներն են:»:

Հոդված 25. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 59.1-ին հոդվածով.

1. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառումն իրականացնում է տեսչական մարմինը համապատասխան դիմումը եւ կոլեկտիվ պայմանագիրը ներկայացնելու դեպքում: Ներկայացված կոլեկտիվ պայմանագրի հաշվառման մերժումը որեւէ պատճառաբանությամբ արգելվում է:

2. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը ստորագրելու պահից տասն օրվա ընթացքում հաշվառման է ներկայացնում տվյալ կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող գործատուն:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում գործատուն կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման չի ներկայացնում, ապա կազմակերպության կոլեկտիվ պայմանագիրը հաշվառման կարող է ներկայացնել պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը: Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի կողմ հանդիսացող աշխատողների ներկայացուցիչը պայմանագիրը հաշվառման է ներկայացնում սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետը լրանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում:

4. Կազմակերպության կոլեկտիվ պայմանագրի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված  26.   Օրենսգրքի 61-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «3-րդ մասով նախատեսված դեպքի» բառերով.

2) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 27. Օրենսգրքի 11-րդ գլխի վերնագիրը «ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» բառից հետո լրացնել «, ԳՈՐԾԱԴՈՒԼԸ» բառով:

Հոդված 28. Օրենսգրքի 64-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված  64. Կոլեկտիվ աշխատանքային վեճը

1. Կոլեկտիվ աշխատանքային վեճը արհեստակցական միության եւ գործատուի կամ կոլեկտիվ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող կողմերի միջեւ տարաձայնություններն են կողմերի ներկայացրած ու չբավարարված պահանջների վերաբերյալ: Դրանք ծագում են աշխատողների աշխատանքի սոցիալ-տնտեսական պայմանների սահմանման, փոփոխման, կոլեկտիվ պայմանագրի կնքման կամ փոփոխման առիթով բանակցությունների, ինչպես նաեւ օրենսդրությամբ, այլ նորմատիվ իրավական ակտերով կամ կոլեկտիվ պայմանագրով սահմանված պայմանների փոփոխման, դադարեցման կամ աշխատանքի նոր պայմանների սահմանման, կոլեկտիվ պայմանագրի կնքման եւ կատարման ընթացքում, այդ թվում՝ կոլեկտիվ պայմանագրի կարգավորման առարկայի շրջանակներում առաջացած, սակայն կողմերի համաձայնությամբ նախօրոք չկարգավորված հարաբերությունների կամ կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում չկարգավորված հարաբերությունների հետ կապված:»:

Հոդված 29. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «վեճերի» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով:

Հոդված 30. Օրենսգրքի 73-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 73. Գործադուլը

1. Աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:

2. Գործադուլը մեկ կամ մի քանի գործատուների մոտ աշխատողների կոլեկտիվի կամ աշխատողների որոշակի խմբի՝ կոլեկտիվ գործողությունների միջոցով աշխատանքների լրիվ կամ մասնակի ժամանակավոր դադարեցումն է աշխատողների տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով, այդ թվում՝

1) աշխատանքային վեճն աշխատողի եւ գործատուի համաձայնությամբ չլուծվելու դեպքում.

2) կոլեկտիվ աշխատանքային վեճը չլուծվելու դեպքում.

3) գործատուի կողմից հաշտեցման գործընթաց իրականացնելուց խուսափելու դեպքում.

4) հաշտեցման հանձնաժողովի՝ սույն օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան ընդունած որոշումը գործատուի չկատարելու դեպքում.

5) նախօրոք կնքված կոլեկտիվ աշխատանքային պայմանագրով ստանձնած պարտավորությունները գործատուի չկատարելու դեպքում.

6) կոլեկտիվ բանակցություններ վարելու վերաբերյալ գրավոր ծանուցում ստացած գործատուի՝ սույն օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված ժամկետում կոլեկտիվ բանակցություններին մասնակցելու իր դիրքորոշման մասին կոլեկտիվ բանակցությունների ցանկություն հայտնած կողմին չտեղեկացնելու դեպքում:»:

Հոդված 31. Օրենսգրքի 74-րդ հոդվածում՝

1) 1-ին, 1.1-ին եւ 2-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Գործադուլ հայտարարելու մասին որոշում ընդունելու իրավունք ունի արհեստակցական միությունը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով: Գործադուլը հայտարարվում է այն դեպքում, երբ այդ մասին որոշումը գաղտնի քվեարկությամբ հավանության է արժանացել՝

1) գործատուի մոտ գործադուլի դեպքում (աշխատողների կոլեկտիվի գործադուլի դեպքում)` քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել աշխատողների ընդհանուր թվի կեսից.

2) գործատուի  առանձնացված  կամ  կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ գործատուի հիմնարկում գործադուլ հայտարարելիս՝ այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի քվեարկությանը մասնակցած աշխատողների ձայների մեծամասնությամբ, որը չի կարող պակաս լինել այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի աշխատողների ընդհանուր թվի կեսից: Այն դեպքում, երբ գործատուի առանձնացված կամ կառուցվածքային ստորաբաժանումում կամ գրասենյակում կամ հիմնարկում գործադուլ հայտարարելը խոչընդոտում է գործատուի մյուս ստորաբաժանումների բնականոն գործունեությունը, ապա գործադուլ հայտարարելու որոշումը պետք է հավանության արժանանա այդ ստորաբաժանման կամ գրասենյակի կամ հիմնարկի՝ քվեարկությանը մասնակցած աշխատողների մեծամասնության կողմից, որը չի կարող պակաս լինել գործատուի մոտ աշխատողների ընդհանուր թվի մեկ երրորդից:

1.1. Գործատուի մոտ արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը եւ գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթների իրականացումն աշխատողների ժողովի (համաժողովի) որոշմամբ կարող են վերապահվել համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միությանը, իսկ նաեւ համապատասխան ճյուղային կամ տարածքային արհեստակցական միության բացակայության դեպքում գործադուլ հայտարարելու մասին որոշման ընդունումը եւ գործադուլ հայտարարելու հետ կապված այլ գործառույթները կարող են (է) իրականացնել աշխատողների ժողովի (համաժողովի) ընտրած ներկայացուցիչները (մարմինը):

2. Նախատեսվող գործադուլի մասին արհեստակցական միությունը պարտավոր է գործատուին գրավոր տեղեկացնել գործադուլն սկսելու օրվանից առնվազն յոթ օր առաջ՝ միաժամանակ գործատուին տրամադրելով սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված տեղեկությունները պարունակող՝ գործադուլ հայտարարելու մասին որոշումը:».

2) 5-րդ մասի 1-ին կետը «պահանջները» բառից հետո լրացնել «, ընդ որում, հաշտեցման ընթացակարգերի ժամանակ բավարարված պահանջները չեն կարող ներկայացվել» բառերով:

Հոդված 32. Օրենսգրքի 76-րդ հոդվածում՝

1) առաջին եւ երկրորդ պարբերությունները համարակալել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Գործադուլի ավարտից հետո գործադուլային կոմիտեի գործունեությունը համարվում է դադարած:»:

Հոդված 33. Օրենսգրքի 77-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «մարմինները» բառից հետո լրացնել «՝ գործատուների եւ աշխատողների համապատասխան ներկայացուցիչների հետ բանակցությունների արդյունքով» բառերով:

Հոդված 34. Օրենսգրքի 78-րդ հոդվածի 2-րդ մասը «օրենսգրքով» բառից հետո լրացնել «կամ կոլեկտիվ պայմանագրով» բառերով:

Հոդված 35. Օրենսգրքի 81-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով գործադուլը ճանաչվել է անօրինական:»:

Հոդված 36. Օրենսգրքի 82-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Եթե սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով անօրինական ճանաչված գործադուլ հայտարարելու մասին որոշումն ընդունել  են (է)  աշխատողների  ժողովի  (համաժողովի)  ընտրած ներկայացուցիչները (մարմինը) կամ աշխատողների ներկայացուցչական միասնական մարմինը, ապա անօրինական ճանաչված գործադուլին մասնակցած աշխատողները գործատուին պատճառված վնասի համար կրում են համապարտ պատասխանատվություն:».

2) 2-րդ մասի «Կազմակերպության, դրա առանձնացված (կառուցվածքային)» բառերը փոխարինել «Գործատուն, նրա առանձնացված կամ կառուցվածքային» բառերով:

Հոդված 37. Օրենսգրքի 83-րդ հոդվածում «որակավորմամբ» բառը փոխարինել «պաշտոնում, որակավորմամբ կամ որակավորում չպահանջող» բառերով:

Հոդված 38 . Օրենսգրքի 84-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2-րդ կետից հանել «նրա ցանկությամբ՝ նաեւ» բառերը.

2) 3-րդ կետի «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով, իսկ նույն կետից հանել «նրա ցանկությամբ՝ նաեւ» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) աշխատանքի վայրը.».

4) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) գործատուի այն կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումը կամ գրասենյակը կամ հիմնարկը (դրանց առկայության դեպքում), որտեղ աշխատելու է աշխատողը.».

5) 6-րդ կետը «գործառույթները» բառից հետո լրացնել «կամ հղում պաշտոնից բխող գործառույթները սահմանող փաստաթղթին» բառերով.

6) 7-րդ կետի «չափը եւ (կամ)» բառերը փոխարինել «չափը (ներառյալ՝ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները) եւ» բառերով, իսկ նույն կետը «ձեւը» բառից հետո լրացնել «(ժամային, օրական, գործավարձային կամ ամսական դրույքաչափ)» բառերով.

7) 8-րդ կետից հանել «եւ այլն» բառերը.

8) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) աշխատաժամանակի ռեժիմը (աշխատաժամանակի նորմալ տեւողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ կամ աշխատաժամանակի կրճատ տեւողություն կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկ) եւ շաբաթական տեւողությունը (բացառությամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկի).».

9) 13-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«13) անհատական իրավական ակտը կամ աշխատանքային պայմանագիրն ստորագրող անձի պաշտոնը, անունը, ազգանունը.».

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14-րդ կետով.

«14) աշխատանքային հարաբերությունների հետ կապված՝ գործատուի եւ աշխատողի կողմից միմյանց ծանուցելու եղանակները:»:

Հոդված  39.   Օրենսգրքի 85-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. առաջին պարբերության «մեկի կամ որդեգրողի» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի» բառերով, «մեկին կամ որդեգրողին» բառերը՝ «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկին» բառերով, իսկ նույն պարբերությունը «օրինակը» բառից հետո լրացնել «աշխատանքային պայմանագիրը կնքելուց հետո՝ եռօրյա ժամկետում,» բառերով,

բ. երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-1.3-րդ մասերով.

«1.1. Աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել նաեւ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով այն կողմերի միջեւ փոխանակելով, որը հնարավորություն է տալիս հաստատելու պայմանագրի իսկությունը եւ ճշգրիտ որոշելու, որ այն ելնում է աշխատանքային պայմանագրի կողմից: Սույն մասով սահմանված դեպքերում աշխատանքային պայմանագիրն ստորագրած կողմը աշխատանքային պայմանագրի մեկ օրինակը մյուս կողմին է տրամադրում եւ նրա ստորագրելուց հետո այն ստանում է հետեւյալ մեկ կամ մի քանի եղանակներով.

1) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակը պատվիրված նամակով՝ ստանալու մասին ծանուցմամբ, մյուս կողմի տրամադրած (նշած) գտնվելու կամ բնակության վայր ուղարկելու միջոցով.

2) աշխատանքային պայմանագրի ստորագրված օրինակի արտապատկերումը (ֆաքսիմիլ վերարտադրությունը) ֆաքսիմիլ (հեռապատճենային) կապով ուղարկելու միջոցով.

3) աշխատանքային պայմանագրի ստորագրված եւ էլեկտրոնային պատկերատպված (սկանավորված) օրինակը կամ աշխատանքային պայմանագրի էլեկտրոնային թվային ստորագրությամբ օրինակն էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով (այդ թվում՝ «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված պաշտոնական էլեկտրոնային փոստով) ուղարկելու միջոցով:

1.2. Մինչեւ տասնչորս տարեկան անձի հետ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում մինչեւ տասնչորս տարեկան անձի անունից աշխատանքային պայմանագիրն ստանում, ստորագրում եւ դրա մեկ օրինակը գործատուին է հանձնում ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը կամ խնամակալը:

1.3. Սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված այն պահից, երբ պայմանագիրն ստորագրած երկու կողմն էլ ստանում է աշխատանքային պայմանագրի՝ երկու կողմի ստորագրած օրինակը:»:

Հոդված  40. Օրենսգրքի 89-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի՝

ա. 2-րդ կետը երկրորդ «տեղեկանք» բառից հետո լրացնել «, բացառությամբ  եթե  աշխատանքի  ընդունվողը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ եւ փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում» բառերով,

բ. 3-րդ կետից հանել «աշխատանքային» բառը,

գ. 4-րդ կետից հանել «(սանիտարական գրքույկ)» եւ «եւ տեղեկանքի (սանիտարական գրքույկի) ձեւը» բառերը, իսկ նույն կետի «սկզբնական» բառը փոխարինել «նախնական» բառով,

դ. 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) մինչեւ տասնվեց տարեկան անձին աշխատանքի ընդունելիս՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի, իսկ նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությունը.».

2) 1.1-ին մասի «1-ին եւ 3-րդ» բառերը փոխարինել «1-3-րդ» բառերով:

Հոդված  41. Օրենսգրքի 92-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «վեց» բառը փոխարինել «տասներկու» բառով.

2) 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների, զորավարժությունների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայության զորակոչվելու, որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածները:»:

Հոդված 42. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 43. Օրենսգրքի 99-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 99. Համատեղությամբ աշխատանքը

1. Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ (բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի) միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

2. Հանրային պաշտոններ եւ հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձինք համատեղությամբ կատարվող գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքը գործատուի ներքին կարգապահական կանոններով կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով կարող են կատարել նաեւ իրենց հիմնական աշխատանքի աշխատանքային ժամերի ընթացքում:

3. Համատեղությամբ աշխատանքի համար կնքվող աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:

4. Համատեղությամբ աշխատանքի դեպքում հիմնական աշխատանք է համարվում այն աշխատանքը, որը կատարվում է առավել վաղ կնքված աշխատանքային պայմանագրի կամ առավել վաղ ընդունված աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքի:

5. Կողմերի համաձայնությամբ աշխատողի համատեղությամբ աշխատանքը կարող է համարվել հիմնական աշխատանք (որի պարագայում սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նշումը հանվում է այդ աշխատանքային պայմանագրից), իսկ հիմնական աշխատանքը՝ համատեղությամբ (որի պարագայում աշխատանքային պայմանագրում կատարվում է սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված նշումը):

6. Միեւնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ համատեղությամբ աշխատողի ամենամյա արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատանքի համար տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքի 164-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի:»:

Հոդված  44.   Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «այդ ժամանակահատվածում» բառերը եւ նույն մասը «հիշատակի օրերին» բառերից հետո լրացնել «, բացառությամբ մինչեւ տասնութ տարեկան անձանց, որոնք այդ օրերին կարող են մասնակցել միայն մարզական եւ մշակութային միջոցառումներին» բառերով:

Հոդված  45.   Օրենսգրքի 105-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Արտադրության» բառը փոխարինել «Աշխատանքի» բառով.

2) 2-րդ մասում՝

ա. «անվանումները,» բառից հետո լրացնել «աշխատանքային գործառույթները,» բառերով,

բ. 1-ին կետը «հավելավճարների» բառից հետո լրացնել «, լրավճարների» բառով,

գ. 2-րդ կետի «երբ» բառը փոխարինել «եթե կրճատված աշխատաժամանակի վարձատրությունը եւ» բառերով,

դ.  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) սույն մասի 1-ին եւ 2-րդ կետերով սահմանված դեպքերի միաժամանակյա առկայության դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:»:

Հոդված 46. Օրենսգրքի 106-րդ հոդվածի 1-ին մասում «նույն աշխատավայրում» բառերը փոխարինել «իր մոտ» բառերով:

Հոդված 47. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1.1-ին մասում «կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19)» բառերը փոխարինել «վարակիչ հիվանդություններով» բառերով, իսկ «կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)» բառերը՝ «վարակիչ հիվանդությունների» բառերով:

Հոդված  48.  Օրենսգրքի 108.1-ին հոդվածի 1-ին մասը «պահպանվում է,» բառերից հետո լրացնել «աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ,» բառերով եւ նույն մասից հանել «նաեւ» եւ «անվանական» բառերը:

Հոդված  49.   Օրենսգրքի 108.2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի երկրորդ նախադասությունը «ժամանակահատվածում» բառից հետո լրացնել «գործատուի կողմից աշխատողի (բացառությամբ հանրային ծառայության մեջ գտնվող անձի) վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ, իսկ» բառերով, իսկ նույն նախադասության «աշխատավարձը» բառը փոխարինել «վարձատրությունը» բառով.

2) 4-րդ մասը «լուծելու՝» բառից հետո լրացնել «սույն օրենսգրքով կամ այլ» բառերով:

Հոդված  50.  Օրենսգրքի 109-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 2-րդ կետը «պայմանագրի» բառից առաջ լրացնել «աշխատանքային» բառով,

բ. 8-րդ կետի «մեկը, որդեգրողը» բառերը փոխարինել «կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկը» բառերով, իսկ նույն կետը «խնամակալը» բառից հետո լրացնել «(նրանց բացակայության դեպքում՝ մինչեւ տասնվեց տարեկան անձի բնակության վայրի խնամակալության եւ հոգաբարձության մարմինը)» բառերով,

գ. 10-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 12-րդ կետի «3-րդ եւ (կամ) 4-րդ» բառերը փոխարինել «3-5-րդ» բառերով, իսկ «աշխատողի ներկայացրած» բառերը՝ «ներկայացված» բառով,

ե. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12.2-րդ կետով.

«12.2) օրենքի ուժով՝

ա. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ գործատուն աշխատողին չի ծանուցել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, իսկ աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել,

բ. սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված այն դեպքում, երբ աշխատողը չի ծանուցել գործատուին որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին եւ աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը չի ներկայացել աշխատանքի, իսկ գործատուն չի ընդունել որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ,

գ. սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում,

դ. սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում.».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատողին աշխատանքից ազատելը ձեւակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով նախատեսված դեպքերի:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Աշխատողի վերջին աշխատանքային օր է համարվում՝

1) աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում՝ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի վերջին օրը, եթե այդ ժամկետը լրանալուց հետո աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում սույն օրենսգրքի 111-րդ հոդվածի  5-րդ մասին համապատասխան.

2) սույն օրենսգրքի 112-րդ հոդվածի 3.2-րդ մասով սահմանված դեպքում՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին ծանուցման մեջ նշված ժամկետի վերջին օրը.

3) ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում՝ սույն օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրը.

4) սույն մասի 1-3-րդ կետերով չնախատեսված այլ դեպքերում՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ որպես աշխատանքային հարաբերությունների դադարման ժամկետ հանդիսացող եւ աշխատողին աշխատանքից ազատելու մասին գործատուի անհատական իրավական ակտում նշված օրը, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով:

4. Իրավաբանական անձանց գործադիր մարմինների (կոլեգիալ եւ միանձնյա) անդամների լիազորությունների դադարեցման եւ նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերի լուծման առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով եւ այդ իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքներով:»:

Հոդված  51.  Օրենսգրքի 111-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Գործատուի կողմից սույն մասով սահմանված ծանուցման պահանջը չպահպանվելու կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտ չընդունվելու դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված դրանով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը, եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվել՝ աշխատողը չի ներկայացել աշխատանքի աշխատանքային պայմանագրով նախատեսված վերջին աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրը, կամ գործատուն չի ցանկացել, որ աշխատանքային հարաբերությունները շարունակվեն եւ աշխատողին թույլ չի տվել շարունակել աշխատանքը: Այդ դեպքում գործատուն չի ազատվում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տուժանքի վճարման պարտականությունից:».

2) 4-րդ մասի «դուրս չի եկել» բառերը փոխարինել «չի ներկայացել» բառերով.

3) 5-րդ մասը «ժամկետով:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասը չի տարածվում սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի վրա:»:

Հոդված  52.   Օրենսգրքի 112-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել երրորդ նախադասությունը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ մասերով.

«2.1. Գործատուի  առարկության  բացակայության  դեպքում աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում՝ չպահպանելով սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները: Աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու վերաբերյալ գործատուի առարկության դեպքում աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ժամկետները լրանալուց հետո:

2.2. Աշխատողի կողմից սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված ժամկետները չպահպանվելու եւ աշխատանքային պայմանագիրը աշխատողի ծանուցման մեջ (աշխատանքից ազատվելու մասին դիմումում) նշված այլ ժամկետում լուծելու վերաբերյալ  գործատուի առարկության դեպքում աշխատողը պարտավոր է գործատուին վճարել տուժանք` ծանուցման յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար՝ միջին օրական աշխատավարձի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը:».

3) 3-րդ մասը «ընթացքում» բառից հետո լրացնել «(բացառությամբ այն դեպքի, երբ աշխատողը ցանկանում է աշխատանքից ազատվել աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը ներկայացնելու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում)» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ծանուցման ժամկետը լրանալուց հետո աշխատողն իրավունք ունի դադարեցնելու աշխատանքը, իսկ գործատուն պարտավոր է ձեւակերպել աշխատանքային պայմանագրի լուծումը եւ աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ:

3.2. Եթե սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված ծանուցումներում նշված ժամկետը լրանալուց հետո գործատուն չի ընդունում աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու մասին համապատասխան անհատական իրավական ակտ, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված ծանուցմամբ սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրվանից:»:

Հոդված  53.  Օրենսգրքի 113-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) գործատուի լուծարման (գործունեության դադարման), պետական հաշվառումից հանվելու, նոտար գործատուի դեպքում՝ պաշտոնից ազատվելու դեպքերում.»,

բ. 2-րդ կետի «արտադրության» բառը փոխարինել «աշխատանքի» բառով,

գ. 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) աշխատողի երկարատեւ անաշխատունակության դեպքում (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության մեջ է գտնվել ավելի քան վեց ամիս անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 180 օր՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի օրերը).»,

դ. 8-րդ կետը «գտնվելու» բառից հետո լրացնել «կամ աշխատավայրում կամ աշխատավայրից դուրս աշխատանքային գործառույթներն իրականացնելու» բառերով,

ե. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելիս այլ հավասար պայմանների առկայության դեպքում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվում են հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը, ինչպես նաեւ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը (ամուսինը, երեխան, հայրը, մայրը, հարազատ քույրը, հարազատ եղբայրը, տատը, պապը), եթե նա`

1) զբաղված  է  ֆունկցիոնալության  խորը  աստիճանի սահմանափակմամբ հաշմանդամության կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի խնամքով կամ զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաների, թոռների, եղբայրների կամ քույրերի խնամքով մինչեւ վերջիններիս տասնութ տարին լրանալը.

2) ունի հաշմանդամություն.

3) ընտանիքի՝ սույն օրենսգրքով սահմանված տարիքի հասած միակ գործունակ աշխատողն է:

Կոլեկտիվ պայմանագրով կարող են սահմանվել այլ հավասար պայմաններում աշխատանքում մնալու նախապատվության իրավունքից օգտվող աշխատողների այլ կատեգորիաներ:».

3) 2-րդ մասի «, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխարինել «եւ 7-րդ» բառերով:

Հոդված 54. Օրենսգրքի 114-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «Կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) հետեւանքով» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում» բառերով.

2) 4-րդ մասի 4-րդ կետը «ռասան,» բառից հետո լրացնել «մաշկի գույնը,» բառերով, «անդամակցելը» բառից հետո՝ «, ինչպես նաեւ աշխատողի գործնական հատկանիշների հետ չկապված այլ հանգամանքները, բացառությամբ սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի» բառերով, իսկ նույն կետի «դավանանքը» բառը փոխարինել «կրոնը» բառով:

Հոդված 55. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխարինել «եւ 7-րդ» բառերով:

Հոդված  56.   Օրենսգրքի 116-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի եւ (կամ)» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքերում կամ աշխատողների թվաքանակի կամ» բառերով.

2) 2-րդ մասի «եւ» բառը փոխարինել «, այդ թվում՝» բառերով:

Հոդված 57. Օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով չնախատեսված դեպքերում ժամանակավոր անաշխատունակ դարձած աշխատողները պահպանում են իրենց աշխատատեղը եւ պաշտոնը, եթե նրանք ժամանակավոր անաշխատունակության մեջ են գտնվել ոչ ավելի, քան վեց ամիս անընդմեջ, կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ոչ ավելի, քան 180 օր՝ չհաշված հղիության եւ ծննդաբերության արձակուրդի օրերը:»:

Հոդված 58. Օրենսգրքի 119-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սույն օրենսգրքի 113-րդ հոդվածին համապատասխան» բառերը փոխարինել «ինչպես նաեւ այդ լիազորությունների ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում» բառերով, իսկ նույն մասը «աշխատանքից» բառից հետո լրացնել «գործատուի նախաձեռնությամբ» բառերով.

2) 2-րդ մասը «ներկայացուցչին» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասում նշված աշխատողին» բառերով.

3) 3-րդ մասից հանել երկրորդ նախադասությունը.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Կազմակերպությունում  գործող  աշխատողների ներկայացուցչական մարմիններում ընտրված աշխատողները տարվա ընթացքում ազատվում են աշխատանքային պարտականությունների կատարումից մինչեւ 10 աշխատանքային օր ժամկետով` աշխատողների ներկայացուցչական մարմինների միջոցառումներին մասնակցելու կամ որպես աշխատողների ներկայացուցչական մարմնի անդամ` որակավորումը բարձրացնելու համար: Այդ ժամանակահատվածների համար աշխատողին վճարվում է նրա միջին օրական աշխատավարձի առնվազն 50 տոկոսի չափով:».

5) 4-րդ մասը «կիրառվել» բառից հետո լրացնել «նաեւ» բառով, իսկ «չհամարվող» բառից հետո՝ «եւ սույն հոդվածի 1-ին մասում չնշված այլ» բառերով:

Հոդված 59. Օրենսգրքի 122-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) կատարել է այնպիսի արարք, որի հետեւանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետերով.

«4) չի պահպանել (խախտել է) աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության մասին իրավական ակտերի, աշխատանքների կազմակերպման եւ իրականացման կանոնների, հրահանգների պահանջները, որն առաջացրել է կամ կարող էր առաջացնել ծանր հետեւանքներ՝ վտանգելով անձանց կյանքն ու առողջությունը կամ իրական սպառնալիք ստեղծելով անձանց կյանքի եւ առողջության համար կամ նրանց կյանքին ու առողջությանը պատճառելով վնաս.

5) անօրինական (առանց համաձայնեցման կամ տեղեկացման) օգտագործել է գործատուի կամ այլ աշխատողների համակարգչային տեխնիկան կամ տեղեկատվական համակարգերը (տեղեկատվական համակարգեր մուտք գործելու միջոցներ (մուտքանուն, գաղտնաբառ եւ այլն)), որի միջոցով ձեռք է բերել աշխատանքային կամ անձնական տվյալներ, իրականացրել է տվյալների անօրինական օգտագործում, ձայնագրում, ոչնչացում, վերափոխում, ուղեփակում, կրկնօրինակում, տարածում կամ թվային տեխնոլոգիաների միջամտությամբ իրականացրել է գործողություններ, այդ թվում՝ վիրուսային կամ ծրագրային կարգաբերումներ, որոնք կարող էին խաթարել կամ խաթարել են գործատուի բնականոն աշխատանքը:»:

Հոդված 60. Օրենսգրքի 123-րդ հոդվածը «մասի» բառից հետո լրացնել «4-րդ,» բառով:

Հոդված 61. Օրենսգրքի 127-րդ հոդվածում «օրվանից» բառը փոխարինել «օրվան հաջորդող օրվանից՝ մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի տրամադրած փաստաթղթի հիման վրա» բառերով:

Հոդված  62.   Օրենսգրքի 128-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված մահվան փաստը գրանցող լիազոր մարմնի փաստաթղթում նշված մահվան օրվան հաջորդող օրվանից:».

2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 63. Օրենսգրքի 129-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «, 7-րդ եւ 11-րդ» բառերը փոխարինել «եւ 7-րդ» բառերով.

2) 2-րդ մասը «պայմանագրով» բառից հետո լրացնել «կամ կողմերի գրավոր համաձայնությամբ» բառերով, իսկ նույն մասի «եւ (կամ)» բառերը փոխարինել «կամ» բառով:

Հոդված 64. Օրենսգրքի 130-րդ հոդվածի 1.1-ին մասը «գործատուի մոտ» բառերից հետո լրացնել «առանց աշխատանքային պայմանագրի լուծման» բառերով:

Հոդված 65. Օրենսգրքի 134-րդ հոդվածում՝

1) 4-րդ կետի «կազմակերպության ներսում» բառերը փոխարինել «գործատուի մոտ» բառերով.

2) 5-րդ կետի «հատուկ» բառը փոխարինել «այդպիսի» բառով.

3) 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7) աշխատողի անձնական տվյալները փոխանցելիս, այդ թվում՝ աշխատողների ներկայացուցիչներին, սահմանափակվել միայն այն տվյալներով, որոնց փոխանցումը բխում է անձնական տվյալների մշակման նպատակներից կամ անհրաժեշտ է այդ նպատակների իրագործման համար:»:

Հոդված 66. Օրենսգրքի 135-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 135.  Աշխատողի իրավունքները՝ գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության եւ դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված».

2) 1-ին մասի «Գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների անվտանգության ապահովման նպատակով աշխատողն իրավունք ունի`» բառերը փոխարինել «1. Աշխատողն իրավունք ունի անձամբ կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի (իսկ մինչեւ տասնվեց տարեկան աշխատողը՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) գրավոր հարցման հիման վրա ստանալու ամբողջական տեղեկատվություն գործատուի մոտ պահպանվող իր անձնական տվյալների եւ դրանց մշակման վերաբերյալ, այդ թվում՝» բառերով.

3) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 67. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում աշխատողի վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական ուսուցման կամ որակավորման բարձրացման համար անհրաժեշտ ժամանակահատվածը, բացառությամբ աշխատողի նախաձեռնությամբ վերապատրաստման, վերաորակավորման, մասնագիտական ուսուցման կամ որակավորման բարձրացման այն ժամանակահատվածի, երբ վարձատրություն չի նախատեսվում.».

2) 2-րդ մասի 1-ին կետը «ժամանակահատվածը» բառից հետո լրացնել «՝ մեկ աշխատանքային տարվա ընթացքում ոչ ավելի, քան 30 օր» բառերով:

Հոդված 68. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «, այլ իրավական ակտերով եւ կոլեկտիվ պայմանագրով» բառերը փոխարինել «եւ այլ նորմատիվ իրավական ակտերով» բառերով.

2) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն մասով սահմանված պահանջի կատարման պարտականությունը տարբեր գործատուների մոտ երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատելու դեպքում կրում է աշխատողը, բացառությամբ այն դեպքի, երբ գործատուն աշխատողի կողմից գրավոր տեղեկացվել է աշխատողի համատեղությամբ աշխատելու վերաբերյալ:»:

Հոդված 69. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 1-ին կետը «չորս ժամ» բառերից հետո լրացնել «՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս» բառերով.

2) 2-րդ կետը «վեց ժամ» բառերից հետո լրացնել «՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս» բառերով.

3) 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) տասներկուսից մինչեւ տասնհինգ տարեկան երեխաների համար՝ օրական մինչեւ չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան տասներկու ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.

4) տասնհինգից մինչեւ տասնվեց տարեկան երեխաների համար` շաբաթական մինչեւ 24 ժամ՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս.».

4) 5-րդ կետը «36 ժամ» բառերից հետո լրացնել «՝ պարտադիր կրթության համար սահմանված ժամերից դուրս» բառերով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:»:

Հոդված 70. Օրենսգրքի 141-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2) 2-րդ մասի վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-4-րդ կետերով սահմանված ոչ լրիվ աշխատաժամանակի հատկացման կարգը սահմանվում է կողմերի համաձայնությամբ եւ կարող է ներառվել աշխատանքային պայմանագրում:»:

Հոդված  71. Օրենսգրքի 142-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասության «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով.

2) 2-րդ մասը «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերով.

3) 3-րդ մասի «Կազմակերպության աշխատանքի» բառերը փոխարինել «Աշխատանքի» բառով.

4) 6-րդ մասից հանել «(կամ)» բառը, իսկ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Աշխատողների օրական եւ շաբաթական աշխատաժամանակի հաշվառումն իրականացվում է թղթային կամ էլեկտրոնային տարբերակով եւ հիմք է հանդիսանում աշխատավարձի հաշվարկման համար:»:

Հոդված 72. Օրենսգրքի  143-րդ  հոդվածի  1-ին  մասում «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով:

Հոդված  73.   Օրենսգրքի 144-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն օրենսգրքի 145-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերի բացակայության պարագայում աշխատողը կարող է ներգրավվել արտաժամյա աշխատանքի միայն իր գրավոր համաձայնության պարագայում:».

2) 3-րդ մասի 2-րդ կետը «արտադրությունից» բառից հետո լրացնել «կամ աշխատանքից» բառերով.

3) 4-րդ մասի առաջին նախադասությունը «իրենց» բառից հետո լրացնել «գրավոր» բառով, իսկ երկրորդ նախադասությունը «աշխատանքի» բառից հետո՝ «միայն իրենց գրավոր համաձայնությամբ» բառերով.

4) 5-րդ մասի «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով,  նույն մասից հանել երկրորդ նախադասությունը եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով. «Սույն հոդվածի իմաստով՝ գործատուի ղեկավար պաշտոնատար անձինք կարող են համարվել միայն այն աշխատողները, որոնք պաշտոն են զբաղեցնում գործատուի կառավարման մարմիններում, կամ որոնք, որպես իրենց պաշտոնական կարգավիճակից բխող աշխատանք, իրականացնում են գործատուի կառավարման կամ ընթացիկ գործունեության ընդհանուր ղեկավարման գործառույթներ կամ հանդիսանում են այդ գործատուի կառուցվածքային կամ տարածքային կամ առանձնացված որեւէ ստորաբաժանման (դեպարտամենտի, վարչության, բաժնի, մասնաճյուղի, ներկայացուցչության կամ այլ միավորի) ղեկավարը, բացառությամբ սպասարկման եւ տեխնիկական աջակցության գործառույթներ իրականացնող այն ստորաբաժանումների ղեկավարների, որոնք ուղղակիորեն ներգրավված չեն գործատուի գործառույթների իրականացմանը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Գործատուի ղեկավար պաշտոնների ցանկը սահմանվում է օրենքներով կամ գործատուի ներքին իրավական ակտերով:»:

Հոդված 74. Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասում «Գործատուի պահանջով» բառերը փոխարինել «Սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ եւ 2.1-ին մասերով նախատեսված դեպքերում» բառերով:

Հոդված 75. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում «եւ ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով» բառերը փոխարինել «, ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով կամ հերթափոխով» բառերով:

Հոդված 76. Օրենսգրքի 149-րդ հոդվածի 3-րդ մասում «եւ 2-րդ մասերով» բառերը փոխարինել «մասով» բառով, իսկ «140-րդ, 141-րդ հոդվածներով» բառերը՝ «140-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 141-րդ հոդվածով» բառերով:

Հոդված 77. Օրենսգրքի 152-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Եթե աշխատանքային օրվա տեւողությունը չի գերազանցում չորս ժամը, ապա աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում հանգստանալու եւ սնվելու համար աշխատողին սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տեւողությամբ ընդմիջում կարող է տրամադրվել կողմերի համաձայնությամբ, բացառությամբ հղի կանանց եւ մինչեւ տասնութ տարեկան աշխատողների, որոնց հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջումը տրամադրվում է  իրենց նախընտրած ժամին:».

2) 4-րդ մասը «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերով:

Հոդված 78. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 3-րդ մասում «կամ առողջության համար բացասական ներգործություն ունեցող վտանգավոր այլ պայմաններում» բառերը փոխարինել «պայմաններում կամ այն դեպքերում, երբ աշխատավայրում վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել աշխատողների առողջության եւ անվտանգության մասին իրավական ակտերով սահմանված՝ առողջության համար անվտանգ մակարդակի» բառերով:

Հոդված 79. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «տասնչորսից» բառը:

Հոդված 80. Օրենսգրքի 159-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Ոչ լրիվ աշխատաժամանակով, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «Աշխատաժամանակի կրճատ տեւողությամբ կամ ոչ լրիվ աշխատաժամանակով կամ աշխատաժամանակի գումարային հաշվարկով աշխատող կամ» բառերով.

2) 3-րդ մասից հանել «, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի» բառերը:

Հոդված 81. Օրենսգրքի 164-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքի: Աշխատանքային տարին սկսվում է աշխատողի աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից եւ ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:».

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների, որոնց ամենամյա արձակուրդը տրամադրվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի             6-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերի: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաեւ մինչեւ աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: Երկրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:».

3) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Ուսումնական  հաստատությունների  մանկավարժական աշխատողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների եւ ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, այդ թվում՝ աշխատանքային առաջին տարում, անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ աշխատողներն սկսել իրենց աշխատանքը:».

4) 7-րդ մասը «դիպլոմային» բառից հետո լրացնել «կամ ավարտական» բառերով, իսկ «աշխատանքների կատարման» բառերից հետո՝ «, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների» բառերով.

5) 8-րդ մասի «հաշմանդամին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձին» բառերով.

6) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մասով.

 «9. Աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ տրամադրվում է ամենամյա արձակուրդ՝ անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից:».

7) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, եւ այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ աշխատողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի               1-ին, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված որեւէ հանգամանքով, ապա տվյալ աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գործատուն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ,                         8-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվում է առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության:»:

Հոդված 82. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 5-րդ կետում «աշխատանքին վերադառնալու» բառերը փոխարինել «աշխատանքում վերականգնվելու» բառերով:

Հոդված 83. Օրենսգրքի 167-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի գրավոր դիմումով կամ գրավոր համաձայնությամբ, այդ թվում, երբ աշխատողը՝

1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.

2) ձեռք է բերում սույն օրենսգրքի 171-րդ հոդվածով նախատեսված նպատակային արձակուրդի իրավունք.

3) մասնակցում է տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների եւ արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետեւանքների անհապաղ վերացման աշխատանքներին` անկախ այն հանգամանքից, թե ինչ կարգով է նա ներգրավվել այդ աշխատանքներում.

4) մասնակցում է վարժական հավաքներին կամ զինվորական վարժանքներին կամ զորավարժություններին կամ իրականացնում է զորահավաքային զինվորական ծառայություն կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով մասնակցում է Հայաստանի Հանրապետության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին:».

2) 2-րդ մասը «հնարավոր» եւ «տեղափոխվում է» բառերից առաջ լրացնել «կամ դրա մի մասը» բառերով.

3) 3-րդ մասը «Տեղափոխված ամենամյա արձակուրդը» բառերից հետո լրացնել «կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը» բառերով, իսկ նույն մասի «ամենամյա արձակուրդի» բառերը փոխարինել «ամենամյա արձակուրդը կամ դրա» բառերով.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Աշխատողը պահպանում է ամենամյա արձակուրդի իրավունքը նույնիսկ այն դեպքում, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը չի տրամադրվել սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում եւ կարգով:».

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելու դեպքում գործատուն պարտավոր է այդ ժամկետից հետո կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարել տուժանք՝ աշխատողի միջին ամսական աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան միջին ամսական աշխատավարձը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողին ամենամյա արձակուրդը կամ ամենամյա արձակուրդի տեղափոխված մասը չտրամադրելը պայմանավորված է եղել նշված ամբողջ ժամանակահատվածում աշխատողի՝ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված որեւէ հանգամանքով:»:

Հոդված 84. Օրենսգրքի 168-րդ հոդվածը «113-րդ հոդվածի 1-ին մասի» բառերից հետո լրացնել «1-ին, » բառով:

Հոդված 85. Օրենսգրքի 174-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «Միջին մասնագիտական եւ բարձրագույն» բառերը փոխարինել «Մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով.

2) 2-րդ մասում`

ա. «միջին-մասնագիտական կամ բարձրագույն» բառերը փոխարինել «մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող» բառերով,

բ. 4-րդ կետը «դիպլոմային» բառից հետո լրացնել «կամ ավարտական» բառերով,

գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) պրակտիկաների համար՝ ուսումնական պլանով նախատեսված աշխատանքային օրերի քանակով:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Գործատուի համաձայնությամբ օտարերկրյա ուսումնական հաստատություններում իր մասնագիտական որակավորումը բարձրացնելու կամ անմիջականորեն աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված նոր գիտելիքներ ձեռք բերելու կամ դրանք զարգացնելու համար աշխատողին կարող է տրամադրվել ուսումնական արձակուրդ ուսման ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելի, քան երկու տարի:»:

Հոդված  86.   Օրենսգրքի 175-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.2-րդ կետով.

«4.2) սույն օրենսգրքի 124-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված դեպքերում.».

2) 2-րդ մասը «1-ին մասով» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետի,» բառերով եւ նույն մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 1-ին մասի 4.2-րդ կետով նախատեսված դեպքերում աշխատողի վարձատրությունն իրականացվում է սույն օրենսգրքով եւ օրենքով սահմանված կարգով:».

3) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված  87.   Օրենսգրքի 176-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 2-րդ կետը «30» թվից հետո լրացնել «աշխատանքային» բառով,

բ. 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ մինչեւ երեք աշխատանքային օր.»,

գ. 5-րդ կետը «չորս» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով,

դ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետով.

«6) համատեղությամբ աշխատողին՝ հիմնական աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում կամ հիմնական աշխատավայրի աշխատողին՝ համատեղությամբ աշխատավայրում գործուղման մեջ գտնվելու դեպքում, սակայն ոչ ավելի, քան 30 օր աշխատանքային տարվա ընթացքում:».

2) 3-րդ մասի «մեկ տարվա» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային տարվա» բառերով:

Հոդված 88. Օրենսգրքի 179-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել երկրորդ նախադասությունը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սոցիալական գործընկերության հանրապետական մակարդակում սոցիալական գործընկերության կողմերի առաջարկության հիման վրա տնտեսության առանձին ճյուղերում կամ բնակավայրերում աշխատողների կամ առանձին մասնագիտությունների (որակավորումների) համար օրենքով կարող է սահմանվել ամսական նվազագույն աշխատավարձի (ժամավճարի) այլ չափ, որը չի կարող պակաս լինել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված չափից:»:

Հոդված 89. Օրենսգրքի 180-րդ հոդվածի 2-րդ մասը «Ժամային,» բառից հետո լրացնել «օրական,» բառով, իսկ նույն մասից հանել «այլ ձեւեր,» բառերը:

Հոդված 90. Օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասում «տարիֆային» բառը փոխարինել «հիմնական» բառով:

Հոդված 91. Օրենսգրքի 186-րդ հոդվածի 6-րդ մասում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով» բառերը փոխարինել «Արտակարգ եւ տվյալ պայմաններում անկանխելի հանգամանքի (անհաղթահարելի ուժի) հետեւանքով» բառերով:

Հոդված 92. Օրենսգրքի 195-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի երրորդ նախադասությունից հանել «եւ այլն» բառերը.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «տվյալ գործատուի կողմից» բառերից հետո լրացնել «տվյալ աշխատանքային պայմանագրի շրջանակներում» բառերով, իսկ նույն պարբերությունից հանել «եւ այլն» բառերը.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «պարապուրդում» բառից հետո լրացնել «կամ հարկադիր պարապուրդում» բառերով եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հաշվառման ենթակա տասներկու ամիսներում չպետք է ներառվի նաեւ աշխատանքի ընդունման ամիսը:».

4) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ պարբերությունով.

«Այն դեպքում, երբ միջին ամսական աշխատավարձի հաշվարկման պահանջ առաջանալու ամսվան նախորդող տասներկու ամիսներում աշխատողը չի ունեցել փաստացի հաշվարկված աշխատավարձ, կամ տասներկու ամիսներում առկա են սույն հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում թվարկված դեպքերը, միջին ժամային աշխատավարձը որոշվում է աշխատողի համար օրենսդրությամբ սահմանված պաշտոնային դրույքաչափը կամ աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին իրավական ակտով սահմանված ամսական աշխատավարձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով տվյալ աշխատողի համար հաշվարկը կատարելու ամսվա համար սահմանված աշխատանքային ժամերի թվի վրա բաժանելու միջոցով:»:

Հոդված 93. Օրենսգրքի 198-րդ հոդվածում՝

1) վերնագրի «աշխատանքային հարաբերությունների հետ կապված այլ վճարումների» բառերը փոխարինել «գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների» բառերով.

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Եթե գործատուի մեղքով աշխատավարձի եւ գործատուի կողմից վճարման ենթակա այլ գումարների վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ կողմերի միջեւ գրավոր ձեռք բերված համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտմամբ, ապա գործատուն վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա գումարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը:»:

Հոդված 94. Օրենսգրքի 200-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «Հանրակրթական, միջնակարգ-մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող աշխատողին» բառերը փոխարինել «Հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող աշխատողներին տրամադրված» բառերով, իսկ նույն մասը «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

2) 2-րդ մասը «նախաձեռնությամբ» բառից հետո լրացնել «հանրակրթական, մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում» բառերով:

Հոդված 95 . Օրենսգրքի 201.1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 201.1. Աշխատանքի ընդունվող անձի մասնագիտական ուսուցման կազմակերպումը գործատուի կողմից

1. Գործատուն նախքան անձին աշխատանքի ընդունելը կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ այլ կազմակերպությունում) կազմակերպել աշխատանքի ընդունվող անձի (այսուհետ՝ աշակերտ) մասնագիտական ուսուցումը մինչեւ հինգ ամիս տեւողությամբ՝ ուսուցման ընթացքում աշակերտին վճարելով վարձատրություն՝ առնվազն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով:

2. Մասնագիտական ուսուցման հետ կապված՝ գործատուի եւ աշակերտի հարաբերությունները կարգավորվում են կողմերի միջեւ կնքված գրավոր պայմանագրով (այսուհետ` աշակերտի պայմանագիր), որը ենթակա է հաշվառման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3. Մասնագիտական ուսուցումից հետո գործատուի մոտ աշխատանքի ընդունվելուց հրաժարվելու կամ աշխատանքի ընդունվելուց հետո աշակերտի պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում մասնագիտական ուսուցում անցած անձը գործատուի պահանջով պարտավոր է աշակերտի պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը:

4. Մասնագիտական ուսուցման ընթացքում աշխատանքի ընդունվող անձի վրա տարածվում են սույն օրենսգրքով սահմանված՝ աշխատաժամանակի առավելագույն տեւողության, ինչպես նաեւ հանգստանալու եւ սնվելու համար ընդմիջման, ամենօրյա (միջհերթափոխային) եւ ամենշաբաթյա անընդմեջ հանգստի նվազագույն տեւողությունների մասին պահանջները:»:

Հոդված 96. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 201.2-րդ հոդվածով.

«Հոդված  201.2. Աշխատողների լրացուցիչ մասնագիտական ուսուցումը

1. Գործատուն  աշխատողի  համաձայնությամբ  կարող  է մասնագիտական հմտությունների ձեռքբերման կամ դրանց կատարելագործման կամ աշխատողի վերապատրաստման նպատակով իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցում:

2. Աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցման վերաբերյալ գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվում է մասնագիտական ուսուցման մասին պայմանագիր:

3. Աշխատողի լրացուցիչ մասնագիտական ուսուցման ընթացքում պահպանվում են նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ վարձատրությունը, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:

4. Սույն հոդվածով սահմանված լրացուցիչ մասնագիտական ուսուցումն աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով գործուղում չի համարվում:

5. Լրացուցիչ մասնագիտական ուսուցումից հետո մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում լրացուցիչ մասնագիտական ուսուցում անցած անձը պարտավոր է մասնագիտական ուսուցման մասին պայմանագրով նախատեսված կարգով ու պայմաններով գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր լրացուցիչ մասնագիտական ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը:»:

Հոդված 97. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  201.3-րդ եւ 201.4-րդ հոդվածներով.

«Հոդված 201.3. Գործատուի կողմից աշխատանքային պրակտիկա կազմակերպելը

1. Գործատուն իրավունք ունի իր մոտ կազմակերպելու աշխատանքային պրակտիկա՝ կնքելով մինչեւ երկու ամիս ժամկետով պայմանագիր աշխատանքային պրակտիկա անցնող անձի հետ (այսուհետ` փորձնակի պայմանագիր)  ոչ ավելի, քան մեկ անգամ` առանց երկարաձգման իրավունքի:

2. Աշխատանքային պրակտիկա անցնող անձը (այսուհետ՝ փորձնակ) այն քաղաքացին է, որը նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում սովորելու ընթացքում կամ ավարտելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, գործատուի կողմից ներգրավվում է աշխատանքում՝ որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնի անվանմամբ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու նպատակով, որի դեպքում վարձատրության հարցը որոշվում է կողմերի համաձայնությամբ:

3. Գործատուի մոտ փորձնակների թիվը չի կարող գերազանցել տվյալ պահին աշխատողների թվի տասը տոկոսը:

4. Գործատուի կողմից փորձնակ ներգրավելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են փորձնակի` գրավոր, երկու օրինակից կնքված քաղաքացիական-իրավական բնույթի պայմանագրով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է փորձնակին:

5. Մինչեւ տասնութ տարեկան անձինք գործատուի կողմից որպես փորձնակ աշխատանքի ներգրավվում եւ աշխատանքային փորձառություն են ձեռք բերում սույն օրենսգրքի 17.1-ին եւ 257-րդ հոդվածներով սահմանված առանձնահատկությունները պահպանելով:

6. Գործատուի մոտ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու ժամանակահատվածը փորձնակի համար աշխատանքային ստաժ չի համարվում:

7. Փորձնակը գործատուի մոտ աշխատանքի է ներգրավվում եւ աշխատանքային փորձառություն է ձեռք բերում ոչ ավելի, քան շաբաթական հինգ օր, օրական չորս ժամ եւ շաբաթական քսան ժամ տեւողությամբ՝ պահպանելով հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները:

Հոդված 201.4.  Փորձնակի  պայմանագիրը

1. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին փորձնակի պայմանագիրը կնքվում է գրավոր, որով սահմանվում են աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված՝ կողմերի իրավունքները եւ պարտականությունները, դրանց փոփոխման եւ դադարման հիմքերն ու կարգը, փորձնակի երաշխիքները, կողմերի համաձայնությամբ վարձատրություն նախատեսված լինելու դեպքում՝ վարձատրության չափը, ինչպես նաեւ աշխատանքային փորձառություն ձեռք բերելու հետ կապված այլ հարաբերություններ:

2. Փորձնակին տրվում է աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին հավաստագիր, որում նշվում են որպես փորձնակ ներգրավվելու ժամանակահատվածը, մասնագիտական եւ որակավորման կամ պաշտոնի անվանմանը համապատասխան ձեռք բերված գիտելիքների, կարողությունների կամ հմտությունների վերաբերյալ տեղեկատվությունը:

3. Աշխատանքային փորձառություն ձեռք բերելու մասին պայմանագիրը ենթակա է հաշվառման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 98. Օրենսգրքի 207-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Արյան կամ դրա բաղադրիչների հանձնման օրը պահպանվում է աշխատողի միջին օրական աշխատավարձը:»:

Հոդված 99. Օրենսգրքի 213-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) չաշխատած օրերի համար վճարված գումարը` եթե սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ, 12-րդ, 13-րդ կետերով, 111-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ մասերով, 110-րդ հոդվածով եւ 112-րդ հոդվածի 1-ին եւ 2.1-ին մասերով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ, 13-րդ կետերով նախատեսված դեպքերում աշխատողն ազատվում է աշխատանքից մինչեւ այն աշխատանքային տարվա ավարտը, որի համար նրան տրամադրվել էր արձակուրդ:».

2) 2-րդ մասի վերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերում նշված դեպքերում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե կանխավճարի վերադարձման համար սահմանված ժամկետը լրանալու, հաշվարկային մեխանիկական սխալների հետեւանքով կատարված ավել վճարումը կատարելու, կանխավճարի չծախսված եւ ժամանակին չվերադարձված գումարը վերադարձնելու, աշխատողի հասցրած վնասը հայտնաբերվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում պահումներ կամ գանձումներ կատարելու մասին ընդունել է համապատասխան իրավական ակտ: Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում նշված դեպքում գործատուն իրավունք ունի կատարելու պահումներ կամ գանձումներ, եթե մինչեւ սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողի հետ լրիվ վերջնահաշվարկ կատարելու օրն ընդունել է այդ մասին համապատասխան իրավական ակտ կամ աշխատողին աշխատանքից ազատելու (աշխատանքային պայմանագիրը լուծելու) վերաբերյալ անհատական իրավական ակտում նշել է պահումներ կամ գանձումներ կատարելու մասին:».

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.

«4. Այն դեպքում, երբ աշխատողն ազատվում է աշխատանքից եւ սույն հոդվածով սահմանված կարգով պահումներ կամ գանձումներ կատարելուց հետո գործատուին ունեցած աշխատողի պարտքերը չեն մարվում ամբողջությամբ, ինչպես նաեւ այն դեպքում, երբ պահումներ կամ գանձումներ հնարավոր չէ կատարել, սակայն աշխատողն ունի գործատուի հանդեպ չմարված պարտքեր, ապա գործատուն իրավունք ունի չմարված պարտքերը մարելու պահանջով դիմելու դատարան:»:

Հոդված 100. Օրենսգրքի 214-րդ հոդվածից հանել «, բացառությամբ սույն օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված դեպքերի» բառերը:

Հոդված 101. Օրենսգրքի 216-րդ հոդվածում «կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)» բառերը փոխարինել «վարակիչ հիվանդությունների» բառերով, իսկ նույն հոդվածը «գործատուին» բառից հետո լրացնել «, իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ նորմատիվ իրավական ակտերով, աշխատանքային պայմանագրով (կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով), պաշտոնի անձնագրով, գործատուի ներքին եւ անհատական իրավական ակտերով իրեն վերապահված գործառույթները» բառերով:

Հոդված 102. Օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասը «միջոցները,» բառից հետո լրացնել «աշխատողների օրական կամ շաբաթական աշխատաժամանակի  հաշվառմանը,  աշխատանքում (աշխատավայրում) բռնության կամ սեռական ոտնձգության արգելքին,» բառերով:

Հոդված 103. Օրենսգրքի 220-րդ հոդվածի 1-ին մասը «կատարելը» բառից հետո լրացնել «կամ սույն օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարքագծի կանոնները որեւէ այլ կերպ խախտելը» բառերով:

Հոդված  104.  Օրենսգրքի 242-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ տեքստի «անվտանգությունը եւ առողջությունը» բառերը փոխարինել «անվտանգության ապահովումը եւ առողջության պահպանությունը» բառերով.

2) «պահպանման» բառը փոխարինել «պաշտպանության» բառով:

Հոդված 105. Օրենսգրքի 243-րդ հոդվածի 2-րդ մասում «առողջության եւ անվտանգության» բառերը փոխարինել «անվտանգությունը եւ առողջության» բառերով, «արտադրության» բառից հետո լրացնել «կամ աշխատանքի» բառերով, իսկ նույն մասից հանել «կազմակերպությունում» բառը:

Հոդված 106. Օրենսգրքի  246-րդ  հոդվածի  3-րդ  մասը «Անվտանգության» բառից հետո լրացնել «ապահովման» բառով:

Հոդված 107. Օրենսգրքի 247-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «կազմակերպություններում» բառը փոխարինել «գործատուների մոտ» բառերով.

2) 3-րդ մասի առաջին նախադասության «Աշխատողները» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում աշխատողները» բառերով:

Հոդված 108. Օրենսգրքի 248-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Գործատուն պարտավոր է ընդունել աշխատողների անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության վերաբերյալ ներքին իրավական ակտեր, եթե գործատուի կողմից իրականացվող գործունեության տվյալ ոլորտի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված են աշխատողների անվտանգության ապահովմանը եւ առողջության պահպանությանը ներկայացվող պահանջներ:»:

Հոդված 109. Օրենսգրքի 249-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ տասնութ տարեկան անձինք աշխատանքի ընդունվելիս պարտավոր են անցնել պարտադիր նախնական բժշկական զննություն: Մինչեւ տասնութ տարեկան աշխատողները պարտավոր են ենթարկվել պարբերական բժշկական զննության՝ յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ:».

2) 2-րդ մասի «, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերաբար, անցնել բժշկական զննություն» բառերը փոխարինել «անցնել նախնական, իսկ աշխատանքի ընթացքում` պարբերական բժշկական զննություն» բառերով.

3) 4-րդ մասը «պարբերաբար» բառից հետո լրացնել «, յուրաքանչյուր աշխատանքային տարվա ընթացքում մեկ անգամ» բառերով.

4) 6-րդ մասի «Պարտադիր բժշկական զննումը» բառերը փոխարինել «Պարբերական բժշկական զննությունը» բառերով, իսկ նույն մասը «հաշվին:» բառից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Բժշկական զննության արդյունքները գրանցվում են աշխատողի անձնական սանիտարական (բժշկական) գրքույկում:».

5) 7-րդ մասը «ցանկը,»  բառից հետո լրացնել «սանիտարական գրքույկի  ձեւը,»  բառերով:

Հոդված 110. Օրենսգրքի 250-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «Կազմակերպությունում կամ կազմակերպության ստորաբաժանումներում վտանգ առաջանալու» բառերը փոխարինել «Աշխատավայրում վտանգ առաջանալու կամ աշխատողների աշխատանքային գործառույթների կատարման այլ վայրում վտանգի առաջացման մասին տեղեկություն ստանալու» բառերով.

2) 2-րդ մասի 5-րդ կետի եւ 3-րդ մասի առաջին նախադասության «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով.

3) 3-րդ մասի երկրորդ նախադասությունից հանել «կազմակերպության» բառը.

4) 5-րդ մասի «Յուրաքանչյուր կազմակերպություն» բառերը փոխարինել «Բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ գործատուների, յուրաքանչյուր գործատու» բառերով.

5) 6-րդ մասի «կազմակերպությունները, որտեղ արտադրվում, օգտագործվում, պահպանվում են» բառերը փոխարինել «գործատուները, որոնք արտադրում կամ օգտագործում կամ պահպանում են» բառերով.

6) 7-րդ մասը «փակցվեն» բառից հետո լրացնել «աշխատողների համար» բառերով, իսկ նույն մասի «Կազմակերպության» բառը փոխարինել «Գործատուի» բառով.

7) 9-րդ մասի «արտադրությունում դժբախտ պատահարները» բառերը փոխարինել «աշխատանքի վայրում դժբախտ դեպքերը» բառերով:

Հոդված 111. Օրենսգրքի 251-րդ հոդվածում՝

1) վերնագրի եւ 3-րդ մասի «Կազմակերպության» բառը փոխարինել «Գործատուի» բառով.

2) 1-ին մասի «Կազմակերպությունում աշխատողների» բառերը փոխարինել «Աշխատողների» բառով, իսկ նույն մասը «սահմանված» բառից հետո լրացնել «դեպքերում եւ» բառերով, «համար» բառից հետո՝ «գործատուի մոտ» բառերով.

3) 2-րդ մասի «կազմակերպությունում» բառը փոխարինել «գործատուի մոտ» բառերով:

Հոդված 112. Օրենսգրքի 253-րդ հոդվածի վերջին նախադասությունը «Գործատուն» բառից հետո լրացնել «իր մոտ» բառերով, իսկ նույն նախադասությունից հանել «կազմակերպության» բառը:

Հոդված 113. Օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասում «կազմակերպություն» բառը փոխարինել «մոտ» բառով, իսկ «կազմակերպությունում» բառը՝ «գործատուի մոտ» բառերով:

Հոդված  114. Օրենսգրքի 255-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «կազմակերպությունում» բառը փոխարինել «գործատուի մոտ» բառերով.

2) 1-ին եւ 2-րդ մասերի «անվտանգության եւ առողջության պահպանության» բառերը փոխարինել «անվտանգության ապահովման եւ առողջության պահպանության» բառերով:

Հոդված 115. Օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասը «Աշխատանքի վայրում» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում» բառերով:

Հոդված 116. Օրենսգրքի 257-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 257. Մինչեւ տասնութ տարեկան անձանց համար արգելված աշխատանքները

1. Արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել ալկոհոլային խմիչքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնկագրություն, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առեւտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաեւ մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրանց գովազդելուն ուղղված աշխատանքներում:

2. Արգելվում է մինչեւ տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ մինչեւ տասնութ տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում: Մինչեւ տասնութ տարեկան անձանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 117. Օրենսգրքի 258-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արգելվում է հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաեւ հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքներում: Հղի կամ մինչեւ մեկ տարեկան երեխա խնամող կանանց համար ծանր եւ վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Մինչեւ երկու տարեկան երեխա ունեցող կնոջը, բացի հանգստի եւ սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում՝ կես ժամից ոչ պակաս տեւողությամբ: Կնոջ ցանկությամբ այդ ընդմիջումները կարող են միավորվել եւ միացվել հանգստի եւ սնվելու համար ընդմիջմանը կամ տրամադրվել աշխատանքային օրվա սկզբին կամ տեղափոխվել աշխատանքային օրվա վերջ՝ աշխատանքային օրվա տեւողության համապատասխան կրճատումով: Սույն մասով սահմանված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով:»:

Հոդված 118. Օրենսգրքի 260-րդ հոդվածում՝

1) 1-ին եւ 2-րդ մասերը «Աշխատանքի վայրում» բառերից հետո լրացնել «կամ աշխատանքային գործառույթները կատարելիս այլ վայրում» բառերով.

2) 1-ին մասի «կազմակերպության» բառը փոխարինել «գործատուի» բառով:

Հոդված 119. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասում «Կազմակերպությունում» բառը փոխարինել «Գործատուի մոտ» բառերով:

Հոդված 120. Օրենսգրքի 262-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «անվտանգության» բառից հետո լրացնել «ապահովման» բառով.

2) 1-ին մասը «Աշխատողների անվտանգության» բառերից հետո լրացնել «ապահովման» բառով:

Հոդված  121. Օրենսգրքի 264-րդ հոդվածում՝

1) վերնագիրը «մարմինը» բառից հետո լրացնել «եւ աշխատանքային վեճերի հաշտարարությունը» բառերով.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Աշխատանքային վեճերով կարող է իրականացվել նաեւ հաշտարարություն՝ «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված  122. Օրենսգրքի 265-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքային հարաբերությունների դադարեցման հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողն աշխատանքի պայմանների փոփոխման կամ աշխատանքից ազատման (կամ աշխատանքային պայմանագրի լուծման) մասին անհատական իրավական ակտն ստանալու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 12.2-րդ կետով սահմանված դեպքերում՝ աշխատանքային պայմանագիրն օրենքի ուժով լուծված համարվելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում, եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, կամ աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են առանց օրինական հիմքերի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ գործատուի ներքին կամ անհատական իրավական ակտերով կամ աշխատանքային պայմանագրով սահմանված պահանջների խախտմամբ, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: Այդ դեպքերում աշխատողի օգտին գործատուից գանձվում է միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար, կամ աշխատավարձի տարբերությունը այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում աշխատողը տվյալ գործատուի մոտ կատարում էր նվազ վարձատրվող աշխատանք:».

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածի 1.1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված միջին աշխատավարձի չափը որոշելու համար հաշվի է առնվում մինչեւ աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի չափը` սույն օրենսգրքի 195-րդ հոդվածով սահմանված կարգով: Սույն հոդվածի 1.1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում միջին աշխատավարձը հաշվարկվում է աշխատողի միջին օրական աշխատավարձի չափը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի աշխատանքային օրերի քանակով բազմապատկելու միջոցով:»:

Հոդված 123. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո, բացառությամբ սույն օրենքի 20-րդ, 25-րդ հոդվածների, 81-րդ հոդվածի 7-րդ կետի, 83-րդ հոդվածի 5-րդ կետի, 95-րդ, 97-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:

2. Աշխատանքային  հարաբերությունները  Հայաստանի Հանրապետությունում ծագած համարվելու մասին սույն օրենքի 6-րդ հոդվածի դրույթները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված աշխատանքային պայմանագրերի եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդունված աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերի հիման վրա ծագած աշխատանքային հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքի 122-րդ հոդվածի գործողությունը չի տարածվում մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ծագած աշխատանքային վեճերի վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ծագած աշխատանքային վեճերի դեպքում կիրառվում են Օրենսգրքի՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվան նախորդող օրվա դրությամբ գործող խմբագրությամբ սահմանված նորմերը:

4. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից՝ վեցամսյա ժամկետում: