Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-483-18.01.2005-ՍԱ-010
Կ-708-04.10.2005-ՍԱ-010
Պ-691-15.09.2005-ՍԱ-010 /0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (19‑ը նոյեմբերի 2002 թվականի,ՀՕ-519, այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «սահմանվում են աշխատատեղերի ատեստավորման հիման վրա: Աշխատատեղերի ատեստա՟վորման կարգը եւ արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող Ցուցակները» բառերը:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ընդհանուր հիվանդության» բառերից հետո լրացնել «մանկուց հիվանդության, բնական, տեխնածին եւ այլ աղետների» բառերով:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի`

ա) վերնագրում «կենսագործունեությունը (աշխատունակությունը) վերականգնվելու» բառերը փոխարինել «վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու» բառերով.

բ) 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Բժշկասոցիալական վերափորձաքննությամբ հաշմանդամ չճանաչվելու դեպքում կենսաթոշակը վճարվում է մինչեւ հաշմանդամության ժամկետը լրանալու ամսվա վերջը:»:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում «նախկին» բառից հետո լրացնել «հաշմանդամության խմբով հաշվարկված» բառերը»:

Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասում «120», «100» եւ «80» թվերը համապատասխանաբար փոխարինել 140», «120» եւ «100»թվերով:

Հոդված 6. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող եւ խնամակալական կազմակերպությունում ապրող» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) ապրող» բառերով:

Հոդված 7.   Օրենքի 34-րդ հոդվածում «120», «100» եւ «80» թվերը համապատասխանաբար փոխարինել «140», «120» եւ «100» թվերով:

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի`

ա) առաջին մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել.

բ) 2-րդ մասից հանել «արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների,» բառերը.

գ) 3-րդ մասից հանել«արտադրություններում, աշխատանքներում,» բառերը:

Հոդված 9. Օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) 4-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբնոր «41 » մասով.

«41 . Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով աշխատան՟քա՟յին գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշ՟ման՟դամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովա ՟գրական ստաժում , բայց մինչեւ նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը: ».

բ) 5-րդ մասը լրացնելհետեւյալ բովանդակությամբնոր պարբերությունով.

«Սույն հոդվածի 5-րդ մասի 1-8-րդ կետերով սահմանված ժամանակահատվածները ապահովագրական (աշխատանքային) ստաժում հաշվառվում են նաեւ ընդհանուր հիվանդության հետեւանքով հաշմանդամ դարձած անձին կամ ընդհանուր հիվանդության հետեւանքով մահացած անձի ընտանիքին կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ապահովագրական (աշխատանքային) ստաժի առկայության դեպքում:»:

Հոդված 11. Օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասը «վճարումները կատարելը» բառերից հետո լրացնել «կամ աշխատավարձ ստանալը» բառերով:

Հոդված 12. Օրենքի 53-րդ`

ա) հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով տարիքային կամ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուն կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք ունի երկու տարին մեկ անգամ` առնվազն վեց ամիս աշխատած լինելու դեպքում: Վերահաշվարկը կատարվում է դիմումը տալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:».

բ) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակը վերահաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 13. Օրենքի 56-րդ`

ա) հոդվածի առաջին մասի 2‑րդ նախադասությունը հանել.

բ) հոդվածըլրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով.

«Կասեցված կամ դադարեցված կենսաթոշակի վճարումը լիազորագրով չի վերսկսվում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքերի, երբ սույն օրենքի 57-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվում է կենսաթոշակառուին հասանելիք, սակայն մինչ այդ չստացված կենսաթոշակի գումարը:»:

Հոդված 14 . Օրենքի 58-րդ հոդվածի վերնագրում «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող» բառերը, իսկ հոդվածում` «Պետության լրիվ խնամքի տակ գտնվող եւ խնամակալական կազմակերպությունում ապրող» բառերը փոխարինել «Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (ծերանոցում) ապրող» բառերով:

Հոդված 15. Օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստա՟տությունից տեղեկանք է ներկայացվում այդօրվանից հետո` 3 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` անձի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:»:

Հոդված 16 . Օրենքի 64-րդ հոդվածը`

ա) 1-ին մասում «Կենսաթոշակառուի մահվան» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո երեք ամսվա ընթացքում վերափորձաքննության չներկայանալու ու մահանալու» բառերով.

բ) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին սույն հոդվածի 1-ին եւ 2‑րդ մասերով սահմանված կարգով վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:»:

Հոդված 17. Օրենքի 74-րդ հոդվածի 1-ին մասից հանել «աշխատատեղերի ատեստավորման հիման վրա`» բառերը:

Հոդված 18 . Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված հաշմանդամության կենսաթոշակները հաշվարկվում (վերահաշվարկվում) են Օրենքի 25-րդ եւ 34-րդ հոդվածներին համապատասխան:

Հոդված 19. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1‑ից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով համապատասխան փոփոխություններ ու լրացումներ են կատարվում ««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) առանձին հոդվածներում:

Մասնավորապես, օրենքի`

ա) 21-րդ եւ 23-րդ հոդվածներում հստակեցվում են հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցողների շրջանակը եւ հաշմանդամության կենսաթոշակ ստանալու ժամկետները.

բ) 13-րդ, 30-րդ, 33-րդ, 47-րդ, 58-րդ, 74-րդ հոդվածների առանձին ձեւակերպումներ համապատասխանեցվում են ՀՀ օրենսդրությանը.

գ) 25-րդ եւ 34-րդ հոդվածներով նախատեսվում է բարձրացնել հաշմանդամության կենսաթոշակների չափերը.

դ) ուժը կորցրած է ճանաչվում 42-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետը, քանի որ կենսաթոշակի իրավունքն իրացնելիս անձի ծննդավայրի մասին տվյալը որեւէ նշանակություն չունի.

ե) 45-րդ հոդվածով սահմանվում է, որ աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետեւանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամների հաշմանդամության ողջ ժամանակահատվածը հաշվառվում է ապահովագրական ստաժում, քանի որ նշված անձինք աշխատել չեն կարող աշխատանքի ընթացքում ձեռք բերած հաշմանդամության հետեւանքով.

զ) 53-րդ հոդվածով նախատեսվում է տարիքային եւ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունք տալ երկու տարին մեկ անգամ` առնվազն վեց ամիս աշխատած լինելու դեպքում, որը կենսաթոշակառուներին հնարավորություն կտա կենսաթոշակ ստանալ իրենց փաստացի աշխատած ամբողջ ժամանակահատվածին համապատասխան.

է) 56-րդ հոդվածով սահմանվում է չստացված կենսաթոշակի գումարները լիազորագրով վճարելու կարգը, եթե կենսաթոշակառուն մշտական բնակության է մեկնել Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջպետական համաձայնագիր կնքած պետություն.

ը) 60-րդ հոդվածով հստակեցվում են կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստացող անձի դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու պայմանները ուսումնական հաստա՟տություն ընդունվելու դեպքում.

թ) 64-րդ հոդվածով սահմանվել է, որ հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը բաց թողած կամ հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում վճարվում է թաղման նպաստ:

Օրենքի նախագծով նախատեսվում է 2006թ. հունվարի 1‑ից միջինը 20 տոկոսի չափով բարձրացնել հաշմանդամների կենսաթոշակների չափերը: