Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-4662-12.12.2022-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «հակակոռուպցիոն կոմիտեում ծառայությունը,» բառերից հետո լրացնել «արտաքին հետախուզության ծառայությունում ծառայությունը,» բառերով:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. «Հանրային ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա ընդունված՝ հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների եւ աստիճանների համապատասխանությունը սահմանող Կառավարության որոշման մեջ համապատասխան լրացումները կատարվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: