Հոդված 1. «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-1-Ն սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 8-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` նոր նախադասությամբ.
«Կուսակցությունների պետական նպատակային ֆինանսավորումը 2022 թվականի համար տրամադրվում է ամբողջությամբ` առանց Օրենքի 26-րդ հոդվածի 7-9-րդ մասերով սահմանված պահանջների ապահովման:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: