Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասն ««Ազգային անվտանգության մարմինների մասին»,» բառերից հետո լրացնել ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին»,» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը «ազգային անվտանգության մարմիններում» բառերից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայությունում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) պետական պահպանության ծառայությունը:»:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը «Ազգային անվտանգության մարմինները,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայությունը,» բառերով:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը «ազգային անվտանգության մարմինների,» բառերից հետո լրացնել «պետական պահպանության ծառայության,» բառերով:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Պետական պահպանության ծառայությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 6-10-րդ եւ 12-14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը «ոստիկանության» բառից հետո լրացնել «, պետական պահպանության ծառայության» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը: