Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-429-17.11.2022-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 52-րդ հոդվածը՝

1) 1-ին մասում «գործառնության համար» բառերը փոխարինել «գործառնության, դրա համար» բառերով,

2) 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) հարկային հաշվարկի լրացման կարգով սահմանված այլ տվյալները:»:

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հարկային մարմինը կարող է իր տեղեկատվական բազայում առկա տվյալների (այդ թվում՝ Օրենսգրքի 350-րդ հոդվածով սահմանված) հիման վրա ինքնաշխատ նախալրացնել հարկային հաշվարկները:»:

Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 147.1-ին հոդվածով.

«Հոդված 147.1. Սոցիալական ծախսերը

1. Սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը:

2. Սույն հոդվածով սահմանված սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 156-րդ հոդվածի՝

1) 4-րդ մասի 2-րդ կետում «հաշվարկներ» բառից հետո լրացնել «(հայտարարագրեր)» բառը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.

«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները (անչափահաս ֆիզիկական անձանց դեպքում՝ ծնողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն) մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնում եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր):

Ֆիզիկական անձինք սույն մասով սահմանված՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկները (հայտարարագրերը) ներկայացնում հետեւյալ ժամկետներում.

1) 2023 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),

դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից.

2) 2024 թվականի հաշվետու տարվա համար՝

ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

դ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),

զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

ը. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

թ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,

ժ. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

3) 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:».

3) 5-րդ մասում «ապրիլի 20-ը» բառերը փոխարինել «մարտի 1-ը» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 158-րդ հոդվածի՝

1) վերնագրում «վճարումը» բառից հետո լրացնել «եւ սոցիալական ծախսերի փոխհատուցումը (վերադարձը)» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ Օրենսգրքի 147.1-րդ հոդվածով սահմանված սոցիալական ծախսերը Օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հարկման բազայի նկատմամբ Օրենսգրքի 150-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերով հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով:

Սույն մասով սահմանված սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձման համակարգից փաստացի օգտված ֆիզիկական անձինք:»:

Հոդված 5. Օրենսգրքի 160-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ մասով.

«10. Օրենսգրքի 156-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 4.1-ին մասով սահմանված կարգով եւ ժամկետներում ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնելու դեպքում սույն հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց վերադարձված եկամտային հարկի գումարները ենթակա են հետ վերադարձման պետական բյուջե:»:

Հոդված 6. Օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Անկախ սույն գլխով սահմանված դրույթներից՝ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ:»:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

1. 2023 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող չորս հաշվետու տարիների մասով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստացված կամ ստացման ենթակա մինչեւ 12 միլիոն դրամ եկամուտների մասով՝ օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված եկամտային հարկի գումարների վերաբերյալ տեղեկանքներ ֆիզիկական անձինք կարող են հարկային մարմին չներկայացնել:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող Կառավարության որոշումները Կառավարությունն ընդունում է սույն օրենքն ընդունվելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս Հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգավորումների ներքո ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի հաշվարկն ինքնուրույնաբար կազմելու ու հարկային մարմին ներկայացնելու համակարգը ֆիզիկական անձանց կողմից կատարվող սոցիալական նշանակության ծախսեր հայտարարագրելու եւ, ըստ էության, այդ ծախսերի հաշվին պետական բյուջե վճարման ենթակա եկամտային հարկի պարտավորությունները նվազեցնելու հնարավորություն չի նախատեսում, այսինքն՝ բացակայում է տնտեսական շարժառիթների հիման վրա գործող՝ ֆիզիկական անձանց եկամուտների համատարած հայտարարագրման համակարգը:

Արդյունքում առկա չէ նաեւ ֆիզիկական անձանց եկամուտների անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, ինչի արդյունքում ոլորտային (օրինակ՝ սոցիալական) աջակցության տարբեր քաղաքականություններ, այդ թվում՝ աջակցության ծրագրեր, իրականացնելիս Կառավարությունը մշտապես դժվարություններ է ունենում աջակցության ծրագրի շահառուների ճիշտ ու հասցեական ընտրության տեսանկյունից: Արդյունքում նվազում է այդ ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ՝ զուգահեռաբար ներդնելով միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգը:

Հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձանց շրջանակը եւ հայտարարագիր ներկայացնելու ժամկետները.

Նախագծով առաջարկվում է ներդնել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ, ինչը նշանակում է, որ հայտարարագիր պետք է ներկայացնեն նաեւ՝

  • հաշվետու տարվա ընթացքում եկամուտ չստացած կամ եկամտային հարկով հարկման առումով նվազեցվող եկամուտներ ստացած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները,
  • հաշվետու տարվա ընթացքում միայն հարկային գործակալների կողմից եկամուտ ստացած՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

    Ընդ որում, նախատեսվում է, որ հայտարարագրում ինքնաշխատ եղանակով պետք է լրացվի հարկային մարմնի տրամադրության տակ առկա տեղեկատվությունը, օրինակ՝ հարկային գործակալի կողմից հաշվարկված եկամուտների եւ վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: Հայտարարագիրը պետք է ներկայացվի մինչեւ յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը:

    Նախագծով առաջարկվում է հայտարարագրման համակարգը ներդնել երեք փուլով՝ 2023, 2024 եւ 2025 թվականներին՝ ըստ հայտարարատու անձանց խմբերի:

    Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ՝

  • 2023 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

    ա. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

    բ. 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

    գ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2022 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),

    դ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

    ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

    զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

    է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2023 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից.

  • 2024 թվականի հաշվետու տարվա համար հայտարարագիր պետք է ներկայացնեն՝

    ա. 2024 թվականի ընթացքում վարձու աշխատող համարված՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

    բ. 2024 թվականի ընթացքում քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում հարկվող եկամուտ ստացած՝ սույն պարբերության 1-ին կետում չնշված Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,

    գ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության եւ (կամ) հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները,

    դ. 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ նոտար հանդիսացող (հանդիսացած) ռեզիդենտ ֆիզիկական անձինք՝ անձնական եկամուտների մասով,

    ե. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանդիսանում են (հանդիսացել են) 2023 թվականի արդյունքներով մեկ միլիարդ դրամ եւ ավել համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առեւտրային կազմակերպության բաժնետեր (փայատեր, անդամ),

    զ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրական շահառու են համարվում,

    է. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում ստացել են 20 միլիոն դրամի չափով կամ ավելի փոխառություն,

    ը. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում փաստացի օգտվել են Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից,

    թ. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք 2024 թվականի ընթացքում եկամուտներ են ստացել Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող աղբյուրներից,

    ժ. սույն պարբերության 1-ին կետում նշված ֆիզիկական անձինք.

  • 2025 թվականի հաշվետու տարվա եւ դրան հաջորդող տարիների համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

    Սոցիալական ծախսերը.

    Նախագծով առաջարկվում է սահմանել, որ սոցիալական ծախսեր են համարվում հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի՝ իր եւ իր ընտանիքի անդամների համար՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված առողջապահության, կրթության եւ բնակարանային ապահովության գծով ծախսերը: Ընդ որում, սոցիալական ծախսերի տեսակների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը եւ փոխհատուցման առավելագույն չափերը պետք է սահմանի Կառավարությունը:

    Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ՝

    1) հարկային տարվա ընթացքում ֆիզիկական անձի սոցիալական ծախսերը Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եւ (կամ) վճարված (այդ թվում՝ հարկային գործակալի կողմից) եկամտային հարկի գումարից փոխհատուցվում (վերադարձվում) են Կառավարության սահմանած կարգով,

    2) սոցիալական ծախսերից չեն կարողանալու օգտվել այն հայտարարատուները, ովքեր տարվա ընթացքում եկամտային հարկ չեն վճարել (այդ թվում՝ հարկային գործակալի միջոցով),

    3) սոցիալական ծախսերի փոխհատուցումից չեն կարող օգտվել Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտված ֆիզիկական անձինք:
    Նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք այլ կարգավորումներ, որոնք ուղղված են հայտարարագրման համակարգի կիրառությունը պարզեցնելուն եւ արդյունավետությունը բարձրացնելուն: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է՝

    1) ամրագրել, որ Կառավարությունը կարող է սահմանել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման պարզեցված կարգ,

    2) ամրագրել, որ սահմանված կարգով եւ ժամկետներում ֆիզիկական անձի կողմից եկամտային հարկի տարեկան հաշվարկներ (հայտարարագրեր) չներկայացնելու դեպքում Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ ֆիզիկական անձանց ստացված եկամտային հարկի գումարները ենթակա են հետ վերադարձման պետական բյուջե,

    3) պարզեցնել մեր հայրենակիցների՝ արտերկրում ստացվող եկամուտների որոշակի շեմը չգերազանցող մասին (տարեկան 12 մլն դրամ) առնչվող փաստաթղթերի պահանջը:

    4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման ներդրման հետ կապված հարաբերություններն են:

    5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք . Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

    6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Հայաստանի Հանրապետությունում երեք փուլերով ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգ: Համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է, որ 2025 թվականի հաշվետու տարվա համար 2026 թվականին հայտարարագիր պետք է ներկայացնեն ՀՀ ռեզիդենտ բոլոր քաղաքացիները:

    Հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է ունենալ նաեւ անձնավորված հաշվառման համապարփակ համակարգ, որով հնարավոր կլինի առավել հեշտությամբ եւ ճշտության ավելի բարձր աստիճանով տեղորոշել ոլորտային քաղաքականությունների իրական շահառուներին՝ դրանով իսկ բարձրացնելով Կառավարության կողմից իրականացվող ոլորտային քաղաքականությունների հասցեականությունը, հետեւաբար նաեւ՝ արդյունավետությունը:

    7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).

    Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաեւ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» համակարգի ներդրմանը:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում տեղի չի ունենա: Ինչ վերաբերում է ծախսերի ավելացմանը, ապա հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրման համակարգի ներդրման արդյունքում նախատեսվում է սահմանված դեպքերում հայտարարատուներին վերադարձնել իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերը՝ նախագծերի ընդունումը կարող է հանգեցնել 2024 թվականի եւ հետագա տարիների պետական բյուջեի ծախսերի ավելացման:
     

    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն