Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-42448-04.11.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետից «կամ ծառայողական» բառերը հանել:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասից, 17-րդ հոդվածի 4-րդ մասից, 21-րդ հոդվածի 2-րդ մասից եւ 122-րդ հոդվածի 5-րդ մասից «ծառայողական,» բառը հանել:

Հոդված 3. Օրենքի 88-րդ հոդվածի 6-րդ մասից, 90-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետից, 117-րդ հոդվածի 6-րդ մասից եւ 118-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից «եւ ծառայողական» բառերը հանել:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Եզրակացություն

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն