Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի`
1) 2-րդ պարբերությունում`
ա. «1001 91 200 0» թվից հետո լրացնել «1002 10 000 0» թիվը,
բ. «1003 10 000 0» թվից հետո լրացնել «1004 10 000 0» եւ «1008 60 000 0» թվերըը:
2) Ցանկի`
ա. 0407191100 տողը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ լրացնել նոր տողերով
0407 11 000 0 | տնային հավերի բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար |
0407 19 | բեղմնավորված ձվեր ինկուբացիայի համար, այլ |
0511 10 000 0 | ցուլի սերմնահեղուկ |
0511 99 852 | սաղմեր |
0511 99 853 | Սերմնահեղուկ |
բ. 1001 91 200 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
1002 10 000 0 | Աշորա (սերմացու) |
գ. 1003 10 000 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
1004 10 000 0 | Վարսակ (սերմացու) |
դ. 1005 10 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
1008 60 000 0 | Տրիտիկալե |
1109 00 000 0 | Ցորենի սոսնձանյութ` չոր կամ հում |
ե. 1212 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
1504 20 900 0 | ձկան ճարպ, յուղ եւ դրա զտամասերը` բացի լյարդի ճարպից, այլ |
զ. 170114 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
2303 10 900 0 | օսլայի արտադրության մնացորդներ եւ նույնանման մնացորդներ, այլ |
է. 3207100000 տողից հետո լրացնել լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
3403 11 000 0 | Միջոցներ տեքստիլ նյութերի, կաշիների, մորթիների եւ այլ նյութերի մշակման համար |
ը. 4001 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
4007 00 000 0 | Վուլկանացված ռետինե թելեր եւ կորդ |
թ. 4406 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
4503 10 100 0 | Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, գլանաձեւ |
4503 10 900 0 | Բնական խցանից պատրաստված խցաններ եւ խցափակիչներ, այլ |
ժ. 4801 00 000 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
4811 51 000 9 | թուղթ եւ ստվարաթուղթ` պատվածքով, ներծծված կամ պլաստմասսայով (բացառությամբ սոսինձների) մակաշերտված, սպիտակեցրած, 1 մԱ-ի համար 150 գ-ից ավելի զանգվածով, այլ |
4819 20 000 0 | ծալովի ստվարաթղթե տուփեր, արկղեր եւ տուփեր ծալքավոր թղթից կամ ստվարաթղթից |
4821 10 100 0 | Ամեն տեսակի պիտակներ եւ ապրանքանիշեր` թղթից կամ ստվարաթղթից, տպված, ինքնակպչուն |
4822 | Գլանակոճեր, կոճեր, մասրաներ եւ նույնանման բռնիչներ` թղթե զանգվածից, թղթից կամ ստվարաթղթից (ծակոտած կամ չծակոտած, ամրանավորված կամ չամրանավորված) |
ժա. 4904 00 000 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
5101 | Բուրդ` չենթարկած սանդերքագզման կամ սանրագզման |
5102 | Կենդանիների մազ` բարակ կամ կոշտ, սանդերքագզման կամ սանրագզման չենթարկած |
ժբ. 5104 00 000 0 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
5105 | Բուրդ եւ կենդանիների բարակ կամ կոշտ մազ` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված (ներառյալ սանրագզման ենթարկված բրդի կտորտանքը) |
ժգ. 5108 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ`
5108 | Մանվածք կենդանիների բարակ մազից (ապարատային կամ սանրային մանման) չբաժնեծրարած մանրածախ վաճառքի համար |
ժդ. 520100 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
5202 | Բամբակյա մանրաթելի մնացուկներ (ներառյալ մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը) |
ժե. 5205 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ`
5205 | Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժին կամ դրանից ավելի պարունակությամբ, մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
ժզ. 5206 տողը շարադրել հետյալ խմբագրությամբ`
5206 | Բամբակե մանվածք (բացի կարի թելերից)` բամբակի մանրաթելերի 85% զանգվածային բաժնից պակաս պարունակությամբ` մանրածախ վաճառքի համար չբաժնեծրարված |
ժը. 5503 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողերով`
5504 | Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած |
5505 | Քիմիական մանրաթելերի մնացուկներ (ներառյալ` սանրային քոլքը, մանվածքային մնացուկները եւ փխրունացրած հումքը) |
5506 | Սինթետիկ մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած |
5507 00 000 0 | Արհեստական մանրաթելեր` սանդերքագզման կամ սանրագզման ենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում անցած |
ժթ. 60 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
6310 | Լաթեր` օգտագործված կամ նոր, թոկերի, պարանների, ճոպանների ու մետաղաճոպանների կտորներ եւ թոկերից, պարաններից, ճոպաններից կամ մետաղաճոպաններից պատրաստված արտադրատեսակներ` մանածագործական նյութերից, օգտագործված |
ի. 7209169000 տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր տողով`
7210 70 100 0 | սպիտակ թիթեղ եւ արտադրատեսակներ գալվանական կամ այլ պատվածքով` քրոմի օքսիդներով կամ քրոմով եւ քրոմի օքսիդներով, լաքապատված |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրը եւ տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ներմուծումների վրա :
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ
ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Սույն օրենքնի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների կողմից արտադրության համար ներմուծվող անհրաժեշտ հումք ու նյութերի ներմուծման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու, մասնավորապես` մշակող արդյունաբերության ոլորտում վերջնական արտադրանք ստանալու նպատակով անհրաժեշտ ապրանքների ներմուծման պարագայում՝ վերջիններիս ֆինանսական բեռի թեթեւացման անհրաժեշտությամբ :
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
Ներկայումս հանրապետության արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ արտադրական գործունեություն ծավալելու նպատակով ներմուծում են հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են արտադրությունում վերջնական արտադրանք ստանալու համար :
Հայաստանի մաքսային տարածքը հատելիս այդ ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով, ինչը լրացուցիչ ֆինանսական ծախսեր է պահանջում արդյունաբերական ընկերություններից :
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 1-ի ՀՕ-195 օրենքում (այսուհետ՝ Օրենք) ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ կատարվել են առաջին փուլի փոփոխությունները, որն ընդունվել է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 04.03.2021թ., N ՀՕ-85-Ն օրենքով:
Նախորդ փոփոխությունների իրականացման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր այն կատարել փուլային եղանակով, որպեսզի կարճաժամկետ կտրվածքում չառաջացնի որոշակի հարկային բեռ պետական բյուջեի վրա :
Այդ իսկ նպատակով ներկայիս նախագծով առաջարկվում է իրականացնել երկրորդ փուլի փոփոխությունները՝ (կատարելով լրացումներ եւ փոփոխություններ Օրենքում)՝ ընդգրկելով ցանկում արտադրության համար որոշ հումք ու նյութեր, ինչպես նաեւ այն հումք ու նյութերը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում՝ ստանալով հարկային արտանություն հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի հիմքով, որը ներկայումս ուժը կորցրած է ճանաչվել 10.12.2021թ. N ՀՕ-383-Ն օրենքով:
Փաստորեն, Նախագծում ներառված ապրանքները չեն արտադրվում Հայաստանում, սակայն անհրաժեշտ են արդյունաբերական ձեռնարկություններին վերջնական արդյունք ստեղծելու համար:
Հիմք ընդունելով տեղական արտադողներին աջակցելու Կառավարության որդեգրած տնտեսական քաղաքականությունը՝ նախատեսվում է տնտեսավարող սուբյեկտների կանխիկ հոսքերի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից վարչարարական գործիքակազմի զարգացմանը զուգընթաց՝ հումքի եւ սարքավորումների ներմուծման հարկումը սահմանից աստիճանաբար տեղափոխել դեպի ներքին տնտեսություն : Այդ իսկ նպատակով առաջարկվում է մաքսային սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումը փուլ առ փուլ վերացնելու քայլերի իրականացում :
Այն ապրանքները, որոնց վերաբերյալ նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություն՝ հանելով ԱԱՀ-ի գանձումը սահմանին, 2021 թվականին ներմուծվել են շուրջ 11 մլն ԱՄՆ դոլարի չափով: Սակայն ակնկալվում է, որ նախագծով առաջարկվող ապրանքները սահմանին ԱԱՀ-ից ազատելու պարագայում՝ կավելանան նշված ապրանքների ներմուծման ծավալները:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապրանք՟ների ներմուծման համար վճարված ԱԱՀ-ի գումարը՝ համարվելով ԱԱՀ-ի հաշ՟վանց՟վող գումար, կամ նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի պար՟տա՟վորու՟թյուն՟՟ներից, կամ որպես ԱԱՀ-ի փոխհատուցվող գումար՝ ամսական պարբերականությամբ մուտքագրվում միասնական հաշվին (այսինքն, ըստ էության, վերադարձվում է հարկ վճարողին)՝ նախագծի ընդունումը միայն ժամանակային ազդեցություն կարող է ունենալ պետական բյուջեի հարկային եկամուտների վրա, իսկ գումարային ազդեցությունը կլինի չեզոք :
Նախագծում ճշգրտվել են որոշ ծածկագրերի անվանումները՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՀ խորհրդի 14.09.2021թ. «Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկը եւ միասնական մաքսային սակագինը հաստատելու, ինչպես նաեւ ԵՏՀ խորհրդի որոշ որոշումները փոփոխելու եւ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ» N80 որոշմամբ հաստատվել է ապրանքային նոր անվանացանկ՝ հիմնված ապրանքների նկարագրման եւ ծածկագրման Ներդաշնակ Համակարգի 7-րդ հրատարակության վրա, եւ ուժի մեջ է 01.01.2022թ.-ից:
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում :
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն օրենքը կարգավորվում է սարքավորումների, հումք ու նյութերի ներմուծման ընթացքում ծագող իրավահարաբերությունները :
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է հաշվի առնելով շահագրգիռ պետական մարմինների, գործարար շրջանակների, առանձին կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի հետ քննարկումների արդյունքում ներկայացված առաջարկությունները :
6. Ակնկալվող արդյունքը
Տեղական արտադրողի համար գոծունեություն ծավալելու բարենպաստ եւ հավասար պայմանների ստեղծում, տեղական արտադրանքի մրցունակության բարձրացում եւ տեսականու ընդլայնում:
7. Կապը ռազմավարական այլ փաստաթղթերի հետ
ՀՀ կառավարության 18.08.2021թ. N 1363-Ա որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ բաժնով սահմանված դրույթի շարունակականության ապահովում, այն է՝ «ԱԱՀ վճարողների համար աստիճանաբար չեղարկվելու է ներմուծվող ապրանքների դիմաց ԱԱՀ գանձումը սահմանին, որի շնորհիվ տնտեսավարողների մոտ հավելյալ ազատ լիկվիդայնություն կառաջանա» :
8. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագիծը տրամադրվել է նաեւ Հայաստանի գործարար շրջանակներին ՀՀ էկոնոմիկայի նախարարության 30.05.2022. N 04/8479-2022 գրությամբ (ՀՀ արդյունաբերողների եւ գործարարների միություն, ՀՀ գործատուների միություն, ՀՀ ապրանքարտադրողների միություն, Առեւտրաարդյունաբերական պալատ): Հանրային քննարկման նպատակով նախագիծը տեղադրվել է նաեւ իրավական ակտերի հրապարակման միասնական (e-draft) կայքում :
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում :
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում