Հոդված 1. «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքը լրացնել նոր 19.1-րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 19.1. Ավագանու անդամի շահերի բախումը
1. Ավագանու անդամը «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածով սահմանված իրավիճակում պարտավոր է չմասնակցել ավագանու որոշումների քվեարկությանը:
2. Ավագանու անդամը պարտավոր է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքում անհապաղ գրավոր տեղյակ պահել ավագանուն կամ քաղաքապետին:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: