«4. Հեռարձակողները, որոնք եթեր են հեռարձակում նաեւ մանկական կամ լրատվական տեսալսողական հաղորդումներ եւ ֆիլմեր, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել լսողության խնդիրներ ունեցող սպառողների համար տեղեկատվության մատչելիությունը՝ օրվա ընթացքում՝ համապատասխանաբար առնվազն մեկական մանկական հաղորդում ներկայացնելով հայերեն ժեստերի լեզվով թարգմանությամբ, եւ լրատվական տեսալսողական հաղորդում եւ ֆիլմ՝ ներկայացնելով ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն ենթագրով՝ կարգավորող պետական մարմնի սահմանած ժամերին եւ տեխնիկական նվազագույն պահանջներին համապատասխան:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7. Արգելվում են տեսալսողական հաղորդումները, որոնց միջոցով տարածվում է ազգային, ռասայական, սեռային, կրոնական, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն, կամ որոնք պարունակում են նման նպատակ հետապնդող տեղեկատվություն:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում՝
1) 3-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ. սպառողներին մատուցել հաղորդումներ, որոնք ուղղված են ազգային, ռասայական, կրոնական, սեռային, տարիքային, հաշմանդամության, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հատկանիշներով խտրականություն պարունակող կարծրատիպերի հաղթահարմանը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) ապահովել հայերեն ենթագրերով կամ ժեստերի լեզվի թարգմանությամբ՝
ա. շաբաթվա ընթացքում առնվազն մեկական կրթական, առողջապահական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդման հեռարձակում,
բ. Հայաստանի Հանրապետության տոներին եւ հիշատակի օրերին կազմակերպվող միջոցառումների՝ ուղիղ եթերով հեռարձակումները,
գ. վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի՝ ուղիղ եթերով հեռարձակվող ելույթները, ուղերձները եւ նախապես ծրագրված հարցազրույցները,
դ. արտակարգ եւ ռազմական դրության ռեժիմի ընթացքում եթեր հեռարձակվող հատուկ թողարկումները,
ե. սոցիալական գովազդը:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: