Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-3692-05.09.2022-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «օտարում» բառից հետո լրացնել հետեւյալ «(բացառությամբ՝ իրավաբանական անձանց մասնավորեցման (սեփականաշնորհման) եւ կառուցապատված հողամասերի, կառուցապատված հողամասերի օպտիմալացման արդյունքում առանձնացված չկառուցապատված հողամասերի, ինչպես նաեւ պետական կամ ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) եւ օտարման առաջարկվող պետական հողամասերի)» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: