Հոդված 1. «Անասնաբուժության մասին» 2014 թվականի հունիսի 21-ի ՀՕ- 137-Ն օրենքի 6-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 26-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«26) Գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման եւ չեղյալ հայտարարման կարգը.».
2) 2-րդ մասի 3-րդ կետից հանել «ու լայն տարածում ունեցող ոչ վարակիչ» բառերը.
3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման եւ կենդանական ծագում ունեցող հումքի եւ նյութի լաբորատոր փորձաքննության միջոցառումների ծրագիրը.».
4) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով.
«7) կենդանիների վարակիչ հիվանդությունների մասին ծանուցման եւ գրանցման կարգը.
«8) Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը եւ միջոցառումների կատարման ժամանակացույցը.
9) Անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգը:»:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի 4-րդ մասի 9-րդ կետով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 3 ամսվա ընթացքում: