Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 158-րդ հոդվածի 43-րդ պարբերությունում՝ «հինգհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 0.5 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն:» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածի 44-րդ պարբերությունում՝ «հազարապատիկի չափով» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի տվյալ հասցեում ՀԴՄ-ներով արձանագրված շրջանառության 1 տոկոսի չափով, որի վերաբերյալ տեղեկությունները տրամադրում է պետական եկամուտների կոմիտեն չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրա կանացնող տեսչական մարմնի եւ հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով:» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 158-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 47-րդ պարբերությամբ.
«Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 17.3 րդ մասով նախատ եսված ցուցանակի վնասման, թաքցնելու կամ դրա տեսանելիությունը նվազեցնելու կամ խոչընդոտելու դեպքում առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Օրենսգրքի 188-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ պարբերությամբ.
«Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի կամ ծառայողի կարգադրագրերը վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո կրկի ն իրականացված ստուգմամբ չկատարելը՝
«առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի եւ ստուգմանը նախորդող եռամսյակի իրացման շրջանառության 0.5 տոկոսի չափով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: