«3.1. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձի՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասում «Քննչական կոմիտեի մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» բառերով.
2) 12-րդ մասի 2-րդ կետում «հոդվածով» բառը փոխարինել «կետով» բառով.
3) 13-րդ մասում «2-րդ հոդվածի 1-ին, 8-12-րդ մասերում» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերում» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: