Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-2711-25.05.2022,08.06.2022-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» 2014 թվականի փետրվարի 4-ի ՀՕ-1-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովնադակությամբ 3.1-ին մասով.

«3.1. Եթե սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերում նշված պաշտոնները զբաղեցրած անձի՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա կենսաթոշակի՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:»:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 12-րդ մասում «Քննչական կոմիտեի մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» բառերով.

2) 12-րդ մասի 2-րդ կետում «հոդվածով» բառը փոխարինել «կետով» բառով.

3) 13-րդ մասում «2-րդ հոդվածի 1-ին, 8-12-րդ մասերում» բառերը փոխարինել «2-րդ հոդվածի 1-ին մասի 8-12-րդ կետերում» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:



Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ