Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 1-ին հոդվածը լրացնել երկրորդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության դատարանների վճիռներին եւ որոշումներին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:»։
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի՝
ա) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում՝ օտարերկրյա դատարանների եւ միջնորդ դատարանների քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճիռները եւ որոշումները, ինչպես նաեւ քրեական գործերով օտարերկրյա դատարանների դատավճիռներն ու որոշումները՝ վնասի հատուցման եւ այլ գույքային բռնագանձումների մասով.»։
բ) հոդվածը լրացնել 5րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի, ինչպես նաեւ միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի՝ քաղաքացիական եւ տնտեսական գործերով վճիռները եւ որոշումները:»։
Հոդված 3. Օրենքը լրացնել 31 րդ հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 31 . Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը
1. Դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից։
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով
նախատեսված դեպքերում դատական ակտերի հարկադիր կատարման վերաբերյալ կիրառվում են նաեւ այդ պայմանագրերի նորմերը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»։
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերում՝ «անձն է,» կապակցությունից հետո, լրացնել հետեւյալ բառերը. «Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը, կամ օտարերկրյա պետությունը»։
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել 21 -րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«21 . Հայաստանի Հանրապետության կամ համայնքի մասնակցությունը կատարողական վարույթին իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության կամ համայնքի անունից հանդես եկող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ իրավաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից։
Օտարերկրյա պետությունը կատարողական վարույթին մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով կամ միջազգային իրավունքի նորմերով սահմանված այլ ձեւով:»։
Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4) Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի (արբիտրաժի) դատական վճիռների կամ որոշումների հիման վրա:»։
Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել երրորդ եւ չորրորդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության դատարանի վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության դատարանի վճիռը եւ որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ։
Եթե կատարման ենթակա է օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը՝ վնասի հատուցման կամ այլ գույքային բռնագանձման մասով, ապա կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով այդ դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը։
4. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի հիմնադրման վերաբերյալ միջազգային պայմանագրով կամ նրա կանոնակարգերով նախատեսված է այդ դատարանի դատավճիռների կամ որոշումների կատարում, ապա դրանց վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ միջազգային դատարանը՝ իր կանոնակարգերով սահմանված կարգով, տվել է համապատասխան կատարողական թերթ, որը պարտադիր է Հայաստանի Հանրապետության համար:»։
Հոդված 8. Օրենքի 19-րդ հոդվածը լրացնել չորրորդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռների եւ որոշումների կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով որոշում է կայացրել տվյալ օտարերկրյա պետության միջնորդ դատարանի վճիռը եւ որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ։
Հայաստանի Հանրապետությունում ճանաչման ենթակա միջազգային արբիտրաժի կամ այլ միջազգային միջնորդ դատարանի վճռի եւ որոշման կատարման վերաբերյալ կատարողական թերթը տալիս է այդ վճիռը եւ որոշումը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու վերաբերյալ որոշում կայացրած Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ պահանջատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի դիմումը ներկայացնելուց հետո անհապաղ»։
Հոդված 9. Օրենքի 74-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ դատական ակտերը կատարելիս՝ նրանց վրա տարածվում են սույն օրենքի դրույթները, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան չի նախատեսված»։
Հոդված 10 . Ուժը կորցած ճանաչել օրենքի 75-րդ հոդվածը։
Հոդված 11.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։