Հոդված 1. «Թափոնների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասը տասնվեցերորդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«թափոնների հեռացման վայրեր՝ թափոնների վնասազերծման, ոչնչացման կամ տեղադրման համար հատուկ հատկացված տեղեր կամ օբյեկտներ (այդ թվում՝ աղբավայրեր, պոլիգոններ).
թափոնների հեռացման վայրերը շահագործողներ՝ իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, որոնք պատասխանատու են թափոնների հեռացման վայրերում թափոնների ոչնչացման, վնասազերծման կամ տեղադրման (այդ թվում՝ թաղման) համար.
թափոնների հեռացման վայրերի մոնիթորինգ՝ թափոնների հեռացման վայրերում եւ դրանց հարակից տարածքներում հողի, մթնոլորտային օդի, մակերեւութային եւ ստորերկրյա ջրերի որակական ցուցանիշների վերաբերյալ տվյալների պարբերական հավաքում ակնադիտարկումների, գործիքային չափումների, նմուշառումների, լաբորատոր փորձարկումների միջոցով եւ դրանց մշակում.»:
Հոդված 2 . Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) «ժ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ժ) աղբավայրերի մոնիթորինգի իրականացման կարգի սահմանումը.».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժա» կետով.
«ժա) օրենքով նախատեսված այլ լիազորություններ:»:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «թափոններ առաջացնողներն» բառերը փոխարինել «թափոնների հեռացման վայրերը շահագործողներն» բառերով:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված կարգն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: